Մայիսի 2021 archive

Էլանայի արկածները

Մի  անգամ  Էլանան  և  իր  ընտանիքը  գնացին  Ծաղկեվանք։  Ծաղկեավանքը  շատ  գեղեցիկ    էր ։  Այն  գտնվում  է  Արա  Լեռան   լանջերին։

Այնտեղ  ձյուն  ու  ծաղիկ  կպած  էին  իրար,  կարծես  և  ձմեռ  լիներ  և  գարուն։  Էլանան շատ  էր  հավանել  սպիտակ  ձյանը   խառնված

գույնզգույն  ծաղիկներին։  Էլանան  շատ  ուրախ  էր։  Նա  շատ  լավ  օր  ունեցավ։

Խաղ+մաթեմատիկա

Մենք  խաղում   ենք  մաթեմատիկական խաղեր, օրինակ՝ մաթեմատիկական լոտո, 5  ական հաշվով բարձրանալ , կարողանում  ենք նաև խնդիրներ  լուծել  բազմաապատկել թվերը, բաժանել։

 

Դեպի Արզական ճամփորդության մասին

Մենք  շատ  ենք  Ճամփորդել և  այս  անգամ    գնացինք  Արզական՝  հաղթահարելու հերթական  բարձունքը։   Արզական տանող ճանապարհը  պատված  էր  կանաչ  գույնով։  Նաև  այս  անգամ մենք ոչ   միայն   գնացինք հաղթահարելու  բարձունքը , այլ նաև  գնացինք    Արզականի  դպրոց։  Դպրոցի  պատի  վրա   լավագույն աշակերտների նկարներն  էին ։  Մենք  մտանք  բոլոր  դասարանները  և  տեսանք,որ  դասարանները  շատ գեղեցիկ  էին: Եվ  հետո  Արզականի  դպրոցից  մի  քանի  սովորող  եկան մեզ  հետ  հաղթահարելու  բարձունքը։  Մենք  գնացինք  սարի  վրա  մի  հին  եկեղեցի,  որը ըստ առասպելի  արջերն  էին  կառուցել,  բայց  մարդիկ  չէին  իմացել։  Հետո  իմացան    և  մարդիկ  որոշեցին դռան  վերևում մի  արջի  գլուխ  սարքել։  Եվ    եթե  մարդ  ուզում է  իր  երազանքը  կատարվի,  պետք  է  վերցնի  փոքրիկ  քար  և  գցի  արջի գլխի մեջ ։ Եթե  քարը ընկավ արջի   գլխի  մեջ,  երազանքը  կկատարվի , եթե  չընկավ՝    երազանքը  չի կատարվի։   Դրանից հետո մենք  նշեցինք  Համբարձումը,  պարեցինք,  խաղեր  խաղացինք  և  գնացինք  դպրոց։

WhatsApp Image 2021-05-27 at 10.05.11

Ես կարողանում եմ հորինել

 

 

 

Լինում է չի լինում, մի զարմանալի քաղաք է լինում։ Այստեղ մարդիկ միշտ բառերը ասում էին «ճ» տառով, օրինակ ասում էին ճպաղպաղակ, ճանիվ, ճտորթ, ճտուն, ճքար։ Բայց մի օր որոշեցին «ճ» տառով էլ բառերը չասել, որոշեցին ասել «է»- ով։ Որոշեցին բառեր ասել «է» տառով, բայց չգտան գոնե մեկ բառ և անհանգստացան։ Եվ որոշեցին մի ուրիշ տառ մտածել։ Եվ մտածեցին, այնքան մտածեցին ,որ «ը» տառն ընտրեցին։ Կարողացան լիքը բառեր հորինել ,ասացին այնքան բառեր «ը» տառով , նույնիսկ անուններ դրեցին իրենցից մեկին՝ Ըմարկ ։ Եվ որ անունը հորինեցին այդ անունով մարդ հայտնվեց Ըմարկը։ Եվ Ըմարկը հանդիպեց մի մարդու այդ մարդու անունը (ավելին …)

Մաթեմատիկա

  1. Լուծի՛ր խնդիրը։

Աշոտը գնեց 10 պաղպաղակ, իսկ Արան՝ 2 պաղպաղակ: Որքա՞ն պետք է վճարի Արան, եթե Աշոտը վճարել է 800 դրամ:

 

Լուծում

800։10=80

 

80․2=160

Պատ.՝ 160 դրամ

 

Նարեկը 8 տարեկան է: Արամը 5 անգամ մեծ է Նարեկից: Հաշվի՛ր տղաների տարիքային տարբերությունը:

Լուծում

8․5=40

40-8=32

Պատ.՝ 32

 

Հաշվի՛ր։

5․7=35

5․70=350

2․7=14

20․7=140

4․6=24

4․60=240

40 : 10 =4

300 : 100=3

4000 : 1000 =4

10 ․ 4=40

10 ․ 40=400

10 ․ 36=360

 

Գրի՛ր՝

430-ին ամենամոտ կլոր հարյուրակը՝  400

560-ին ամենամոտ կլոր հարյուրակը՝600

344-ին ամենամոտ կլոր տասնյակը՝ 340

670-ին ամենամոտ կլոր հարյուրակը՝700

Ուսումնակկան ճամփորդություն դեպի Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մենք գնալու  ենք  Արզականի Սուրբ  Աստվածածին  եկեղեցի  մեր  հետ  կմիյանան  երորդ  դասարանի  սովորողները։ Մեզ  անրաժեշտ է  պայուսակ, որ  մեջը դնենք ջուր, սնունդ,    ֆոտոխցիկ, պարան, գնդակ, գլխարկ։Մենք  նաև հաղթահարելու  ենք  բարձունքը։ Մենք  գնալու  ենք կարճ ճանապարհով ՝ Երևանից  մինչև  Արզականի  Սուրբ Աստվածածին եկեղեցի 49  կիլոմետր է ։ Մենք  կհասնենք 58  րոպեյում։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի),Հայ առաքելական եկեղեցում տաճար Հայաստանի Կոտայքի  մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

Մարզական ստուգատես․ մարզական ստուգատես հեծանվավարությու + ինքնագլորում

Ես  կարողանում  եմ  կամրջակ  անել, ողակ  պտտել, շարային  վարժություններ  կատարել՝   Աջ  դարձ,  ձախ  դարձ, հավասար,  զգաստ։ Ես  կարողանում  եմ գլուխկոնծի տալ, մագլցում  եմ  մարզական  պատի  վրայով։ Ես  կարողանում  եմ  նաև  վազել։

1 2