11 Հուլիսի 2021 archive

Ուրախ Վարդավառ

Այսօր Վարդավառի տոնն է։ Վարդավառը  հայկական ավանդական  տոների  շարքում  ամենասիրելիներից  մեկն  է։  Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն։  Վարդավառին  մարդիկ  իրար  ջրում  են։

Մենք  այսօր  երեխաներով  շատ  լավ  ջրոցի  խաղացինք։ Նաև մասնակցեցինք հայկական մեկ այլ գեղեցիկ ավանդույթի։ Մենք մայրիկին օգնեցինք գորգ լվանալ։  Օրը  շատ  լավ  անցավ։