Օգոստոսի 2021 archive

Էդիթ Պրինտի հրատարակչության և Կասկադի այգու մասին

Սեպտեմբերի մեկը    Գիտելիքի  օրն  է։ Մենք   պատրաստվում  ենք  գնալ   էդիթ  Պրինտ   հրատարակչություն ուսումնական ճամփորդության։ Ճամփորդության  համար մեզ  անհրաժեշտ   է    չոր  և  թաց   անձեռնոցիկ,  ալկոգել,  ջուր,  սնունդ և   արևապաշտպան  գլխարկ։

Էդիթ Պրինտ հրատարակչությունը  հիմնվել է  1993  թվականին։ Հրատարակչությունը տպագրում է հիմնականում հայերեն գրքեր։ Հրատարակչությունը հրատարակում է նաև  «Ուրախ  գնացք » և նաև  «Իմ  մոլորակը» ամսագրերը ։Հրատարակչությունն ունեցել է գրատների ցանց Արցախում և Հայաստանում։

Մենք այցելելու ենք նաև Կասկադի այգի։

Կասկադ համալիրը  ճարտարապետական-կոթողային համալիր է  Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է։

Կասկադի  հեղինակներն են ճարտաարապետներ  Ջին  Թորոսյանը,  Սարգիս Գուրզադյանը  և Ասլան Մխիթարյանը։

Երկարագուլպա Պիպին

Մի  փոքրի՜կ-փոքրիկ          քաղաքի    ծայրամասում    մի   հին  ու  լքված  այգի  կար։  Այգում   մի  հին  տուն էր կանգնած,  իսկ այդ տանն  ապրում    էր Երկարագուլպա  Պիպին։    Նա  ինը  տարեկան  էր  և ապրում էր  բոլորովին  մենակ․․․

Հենց այսպես է սկսվում Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» հեքիաթը ։Ինձ  շատ  է  դուր  եկել  Երկարագուլպա  Պիպին    և  խորհուրդ կտամ դուք էլ կարդաք։ Պիպին հետաքրքիր երեխա է։ Ինձ  նաև  դուր  է  եկել  այն  հատվածը,  որ  Պիպին  կարողանում  է  ձին  բարձրացնել վերև։