Հով․ Թումանյան « Թռչունի մտածմունքը»

Թռչունի մտածմունքը

 

 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

 

Առատ-մեծ,  քանակությամբ,  շատ։

Անփույթ- անուշադրությամբ կատարված։

Կեղև- Պտղի՝ հատիկի արտաքին մաշկը՝ ծածկույթը, :

 

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

 

Թռչունը ասում   էր,  որ  ինքը    ապրում  էր   մի  առատ  ու  ամփույթ    տան  մեջ։   Մի  օր  նա  աչքերը  բացեց  տեսավ,  որ   ինքը  մի  փոքրիկ  տան  մեջ  է։

Դրանից  հետո  նորից  աչքերը  բացեց  և տեսավ՝  մի փոքրիկ բնում է։  Աշխարհքը   հարդից  է շինած, ու  նրա  մայրն է շինում։ Հետո գլուխը բնից դուրս  հանեց  և  տեսավ,  որ  աշխարհքը  տերևից  է  շինված ։ Եվ  հետո    մեծացավ  և  թռավ ու իրական աշխարհը տեսավ։

3․ Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

4․Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Աշխարհը իմ կարծիքով   շինված  է  կրակից,  ջրից,  արևից,  լուսինից,  օդից,  երկինքից, ծառերից,  ծաղիկներից։

5․ Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

6․ Թռչունին նամակ գրիր:

Թռչու՛ն , ես   քո  նման  կուզեմ  թռչել և  աշխարհը  տեսնել։Թռչու՛ն,  նաև  ես  կուզեի   տեսնել  քո  բույնը։

 

 

 

Leave a Reply