Արաքս գետի մասին

 

 

 

Արաքսը  Հայկական  լեռնաշխարհի  ամենամեծ  գետերից  է։  Ունի  1072  կմ   երկարություն,  որից  200  կմ  հոսում  է

Հայաստանի   Հանրապետության  և  Թուրքիայի  սահմանով։    Արաքսը  միշտ  կարևոր     նշանակություն  է  ունեցել  հայ ժողովրդի    համար   և    հաճախ    կոչվում   է  Մայր   Արաքս։   Արաքսը  սկիզբ  է  առնում  Բյուրակնի    լեռներից։   Տարվա գրեթե  բոլոր    ամիսներին  այն   պղտոր  է  լինում։   Հայտնի  է    նաև  Գեհոն  և  Երասխ  անուններով։

Արաքսի  վրա  շատ  կամուրջներ    են  եղել, բայց  նրա  անվանել  են  << Կամուրջներ չհանդուրժող   գետ  >> ։

Գետի  խորությունը  տեղ-տեղ  հասնում    է     մինչև  4-5  մետրի։   Արաքսը  հայտնի  է     իր համեղ   ձկներով։   Արաքսի  վտակներից  են   Ախուրյանը,  Սևջուրը,  Հրազդանը,  Ազատը,    Որոտանը։

Leave a Reply