25 Հոկտեմբերի 2021 archive

Մեկ օր կրկեսում

Մենք գնացել էինք կրկեսային ներկայացում դիտելու։Այնտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր էր ինձ համար։Այնտեղ կային  շներ, օձեր, կապիկ։Մենք տեսանք ,թե ինչպես է ծաղրածուն մեկ անիվով հեծանիվ  վարում։  Նաև տեսանք,  թե ինչպես է հսկա արջուկը գլխի վրա կանգնում  ու ցատկոտում։ Տեսանք, թե ինչպես է աճպարարը կտորը դարձնում անձրևանոց։  Նաև  տեսանք ,թե ինչպես են վարժեցրած շները քայլում ու պարում։ Տեսանք ,թե ինչպես է պարուհին  շատ օղակներ պտտում։Ինձ ամենաշատը դուր  եկավ արջուկը։ Ես  սիրեցի   գլխի  վրա  ցատկոտող արջուկին։ Մեր օրը շատ հետաքրքիր անցավ։