Բուսաբանական այգու մասին

Երևանի բուսաբանական այգի, Երևան, Հայաստան - Հյուր սերվիս

Երևանի բուսաբանական այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող
գիտական, էկոկրթական հաստատություն է, որն ունի ավելի քան 80-ամյա
պատմություն: Երևանի կիսաանապատային գոտում գտնվող բազմազան բուսական հավաքածուներով հարուստ այգին ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝  հանրապետության բնակչության և զբոսաշրջիկների համար։

Բուսաբանական այգու տարածքում հողերի տարբեր ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։Երևանի բուսաբանական այգին ավելի քան 80 տարվա պատմություն ունի: Այն ասես «հանգստության կղզի» լինի մեծ քաղաքի ներսում: Այստեղ ներկայացված են 200 տեսակից ավել էնդեմիկ, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսեր: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են բուսական աշխարհով, անպայման պետք է այցելեն այս այգին, այստեղ կարող եք նաև պարզապես զբոսնել կամ ընկերների հետ միասին պիկնիկ կազմակերպել (թույլատրվում է այգու որոշ հատվածներում):

Leave a Reply