Դեկտեմբերի 2021 archive

Հեքիաթ բախտը բերելու մասին

-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

Հաջողություն  է ունեցել։

2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:

Իմ  բախտը  բերել  է, որ  ես  սովորում  եմ  լավ  դպրոցում։

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես  Էլանան  եմ։ Ես բլոգավար եմ դարձել մայիսից:Այս ժամանակահատվածում ես ունեմ 144 հրապարակում՝  տարբեր թեմաներով: Օրինակ`մայրենիից տարբեր բանաստեղծություներ, հեքիաթներ, ես  և  շրջակայից՝  հետաքրքիր  հոդվածներ։

Ես ծանոթացել եմ  բլոգի տարբեր գործիքների  հետ․

 

  1. «I»-ը  թեքում է տառի ուղղությունը,
  2. «B»-ն հաստացնում է բառը կամ տառը
  3. «A» գործիքը տեքստը գունավորում է,
  4. կոր սլաքները տանում են հետ և առաջ։

Առաջին շրջանում սովորել եմ

Մաթեմատիկա՝ սյունակով գումարում , հանում կատարել եռանիշ թվերով,  կատարել երկնիշ և միանիշ թվերի բազմապատկում։ Հորինել  և  լուծել  խնդիրներ։  Ես  գիտեմ  Այբուբենի  թվային  կարգը։

Մայրենի՝ կարողանում  եմ  հեքիաթ-հորինուկ հորինել,  կարողանում  եմ ընկերներիս  հեքիաթները  շարունակել։  Կարողանում եմ  դերերով  կարդալ հեքիաթը։  Եվ  կարողանում  եմ  պատմողի  և հերոսի  խոսքերը  առանձնացնել։Գրել բառերի նույն կամ հակառակ իմաստ ունեցող բառերը։

Ես և շրջակա աշխարհ՝ ես  գիտեմ  լուսնի  և արևի  մասին, ձմեռող  և  չվող  թռչունների  մասին  նաև  կարողանում  եմ։  Նաև  մենք կարողանում  ենք խանմել  ծաղիկները։

Անգլերեն՝  կարողանում եմ բարդ նախադասություներ կազմել  և  թարգմանություններ անել։

Ռուսերեն՝  ես  գիտեմ  ռուսերենի  բոլոր  տառերը  և  իմ  համար  ռուսերենը  շատ     հեշտ  է։

Շախմատ՝      կարողանում   եմ  ընկերներիս  ուղարկել  շախմատ  և խաղալ նրանց հետ։

Ֆլեշմոբ՝  կարողանում  եմ  կատարել  մաթեմատիկա,  մայրենի և անգլերեն,  ռոսերենի  ֆլեշմոբերի կարողանում  եմ  կատարել։

Բանավոր  մաթեմատիկա՝  ես  բանավոր  մաթեմատիկական ռեբուսներ և խնդիրներ  եմ  լուծում։

Մարմնակրթություն՝ ես  կարողանում  եմ  օղակ  պտտել  և  պարան  ցատկել։

Ընթերցարան՝  ես  կարողանում  եմ  հարցերի  և  առաջադրանքների։

Երգ՝ սովորել ենք Կոմիտասի «Տո, տղա, տղա» պարերգը։

Լող՝ սովորել եմ թիկնալող լողալ։

Մասնակցել եմ քայլքի, քայլքով գնացել ենք Մայր դպրոց, ձիավարել եմ Ագարակում։

Ուսումնական  ճամփորդություն

 

Բանավոր մաթեմատիկա

Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։

Տանձը    սպիտակի  մեջ  է։

Խնձոր  կարմիրի մեջ  է։

Կանաչը  դատարկ է։

Փակագծերն այնպես դիր, որ ստանաս ճիշտ հավասարություն։
15- (35+5):4=5

Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:

12,13,14,15,16,17,18,19,23,24,25,26,27,28,29,34,35,36,37,38,3945,46,47,48,49,56,57,58,59,67,68,69,78,79,89,

Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին խոհանոց ձու ներկելու: Ընդամենը քանի հոգի գնաց ձու ներկելու:

Պատասխան՝3  հոգի

Մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները.

Ա. Դպրոցի մառանում կա դեղձ, տանձ և խաղող: Խաղողը 50 կգ-ով ավելի էր դեղձից: Տանձը 30 կգ-ով պակաս էր դեղձից: Ինչքա՞ն միրգ կար մառանում, եթե դեղձը 70 կգ էր:

Դեղձ – 70 կգ

Խաղող- 50 կգ ավելի  դեղձից

Տանձ – 30 կգ  պակաս  դեղձից

Քան՞ի  կգ միրգ — ?

Լուծում

50+70=120

70-30=40

120+40+70=230

Պատասխան՝ 230

Բ. Ալեքսը 7 անգամ փոքր է հայրիկից: Պապիկը 30 տարով մեծ է հայրիկից: Հաշվի՛ր Ալեքսի և պապիկի տարիքների տարբերությունը՝ իմանալով, որ հայրիկը 42 տարեկան է:

Ալեքս – 7 անգամ  փոքր   հայրիկից։

Հայրիկ – 42 տ․

Պապիկ-30-ով մեծ հայրիկից

Պապաիկի և Ալեքսի տարիքների տարբ․-?

Լուծում

1)42:7=6

2)30+42=72

3)72-6=66

Պատասխան՝66

Գ. 7 փուչիկի համար Էյվան վճարեց 700 դրամ: Ինչքա՞ն գումար պետք է վճարի Նարեն այդպիսի 3 փուչիկ գնելու համար:

7փուչիկ- 700 դրամ

3փ․ — ?

Լուծում

1) 700:100=7

2) 3.100=300

Պատասխան՝ 300

 

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

874 – 654 + 138=220+138=358

974 – 122 + 48 =852+48=900

456 + 114 – 302 =570-302=268

571 + 219 – 474 =790-474=316

34 x 6 =204

13 x 4 =52

56 x 2=112

24 x 5 =120

72 x 5 =360

Թվերը դասավորի՛ր աճման կարգով՝ 345, 20, 11, 4, 67, 580, 547, 900, 802, 765, 809, 17, 128

4 11 17 20 67 128 345 547 580 765 802 809 900

 

 

 

 

Ինչո՞ւ են Ամանորին զարդարում եղևնին

Տոնածառը սկզբում  զարդարել են խնձորներով, ընկույզով, քաղցրավենիքով, այլ մրգերով։  Ըստ ավանդության եղևնին դրախտում աճող անմահության ծառն է։Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը։

Հ․ Սահյան «Եղևնի»

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի,

Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Աբրեշում — մետաքս։

Պերճ — փարթամ, ճոխ, հարուստ: Պերճ բուսականություն՝ արոտավայր։

Վաղորդյան ցող — առավոտյան   ցող։

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ կանաչ  ընկերներին, արահետներն եմ հիշում ձյունի տակ մնացած, հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին անտառն  կարոտում էր, բայց շատ  երջանիկ  էր։

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Նա  չէր  ափսոսում, որ էլ անտառում  չի։

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Եղևնին հպարտ  նայում  էր աշխարհին, որովհետև  նա  մտածում  էր,  որ  նա  է  Նոր  տարին  բերել։

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Եղևնի՛,  ոչինչ, դու  հետ  կվերադառնաս  քո  անտառ։  Դու  մեզ  ուրախություն  ես  բերել  ։

English

There is a  book in the box.

Is there a book  in the box?

 

There are computers on the table.

Are there computers on the table?

 

 

There is a pillow in the bed.

Is there a  pillow in the bed?

 

 

There are telephones on the desk.

Are there telephones on the desk?

 

  1.  There  is  a book in  my  bag.
  2.   There  are pencils in  the pencil-box.
  3. There  is a  rubber  on  the table.
  4. There  are rulers in the  box.
  5. There  are сopy-books in my bag.
  6. There  is a  pen  on  the table.

 There  are  rulers  in  the   box.

 There   are   pens  on the  table.

 There  is a  girl  on  the  chair.

There  is  a  kitten  under  the  chair.

 There  are chairs  at the table.

 There    is  a  dog  at  the   table.

 

Ձմեռ պապիկի ճամփորդությունը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։
Այդ մոլորակի անունը Երկիր մոլորակ էր։ Եվ քանի, որ Ձմեռ պապիկը չգիտեր թե
որ մոլորակն է, չէր ճանաչում այդ մոլորակի բնակիչներին։ Տեսավ փոքրիկ մարդուկների, մարդուկներին անվանեց Էլֆեր։ Հարցրեց փոքրիկ Էլֆերին․
— Էլֆե՛ր, դուք ինձ կպատմեք սա որ երկիրն է։ Ես չգիտեմ որտեղ եմ ։
Էլֆերը պատմեցին Ձմեռ պապիկին , և Ձմեռ պապիկը հասկացավ, որ դա Երկիր մոլորակն է։ Դրանից հետո նա սովորեց այդ երկրի ճանապարհը և այդ երկրի երեխաներին միշտ նվերներ էր բերում։

1 2 3