Ամանորը հին Հայաստանում

Հայերն Ամանորը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։  Ամանորն անվանել են նաև այլ անուններով.

Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Բոլոր  մարդիկ  հյուրերով են նշում Ամանորը,

յուրահատուկ ավանդույթներով ու սովորություններով:  Հայերը հին ասացվածք ունեն.

«Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»:  Հնում նգածաղիկը ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով: Անկախ բնակության վայրից, հայն Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էր չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ  մարդկանց միասնականության խորհրդանիշն էր: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում

հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը։նԱմանորի ավանդույթների մի մասը անմիջականորեն կապված էր կրակի,

ծառերի, ջրի պաշտամունքների հետ:Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:Սովորաբար Ամանորը  Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ:

Leave a Reply