Հունվարի 2022 archive

Դդումի օգտակար հատկությունների մասին

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP և նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:

Դդմից պատրաստում են նաև տարբեր ապուրներ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:

Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին:

 

Դդմի մասին խնդիրներ

 

Լիլին  ունի  30 դդում,Էլանան 20, իսկ  Սիլվին  6  անգամ  Էլանայից շատ։ Ո՞րքան  դդում  ունեն  միասին։

 

Պայման-Լիլին  ունի  30 դդում,Էլանան 20, իսկ  Սիլվին  6  անգամ  Էլանայից շատ։

Պահանջ-Ո՞րքան  դդում  ունեն  միասին։

Լուծում

1)20․6=120

2)30+20+120=170

Պատ․՝  170 դդում

 

Էլինան  ունի  50  դդում, Էման  70,  Նարեն  9  անգամ Էմայից  շատ։  Ո՞րքան  դդում  ունեն աղջիկները  միասին։

 

Պայման-Էլինան  ունի  50  դդում, Էման  70,  Նարեն  9  անգամ Էմայից  շատ։

Պահանջ- Ո՞րքան  դդում  ունեն աղջիկները  միասին։

Լուծում

1)70.9=630

2)50+70+630=750

Պատ․՝750  դդում։

Ուսումնական ճամփորդություն դեպի «Ժողովրդական արվեստի  թանգարան»

Մենք  այսօր գնացինք   «Ժողովրդական արվեստի  թանգարան»։  Այնտեղ մենք տեսանք գդալնոցը,դակիչները,գորգերը,տարազները և շատ տարբեր իրեր։  Ընկեր Գրիշայի հետ շրջեցինք թանգարանում և ծանոթացանք հայկական արվեստին։Մենք նաև մասնակցեցինք գորգանախշեր նախագծին։Մեզ այնտեղ տվեցին փայտեր,որոնց վրա պատկերված էին հայկական զարդանախշեր և նրանք մենք պետք է գունավորեինք։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։

Ղափամայի մասին

Ղափամայի  մասին՝

Ղափաման ազգային ճաշատեսակ է, և գրեթե բոլորը սիրում են։ Ղափաման ունի պատրաստման տարբեր եղանակներ։ Մարդիկ կան, սիրում են չրերով, մարդիկ էլ կան՝ սիրում են առանց չրի։Ղափաման պատրաստում են հետևյալ կերպ՝ դդումի մեջ լցնում են բրինձ, չրերի տեսակներ, մեղր, ընկուզեղեն և տեղավորում են ջեռոցի մեջ, եփում են ջեռոցում։Դդումից պատրաստում են նաև այլ ճաշատեսակներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ, և այդ ընթացքում բաղադրատոմսերը որոշակի փոփոխությունների են ենթարկվում՝ ըստ ճաշակի։ Ե՛վ երեխաների, և՛ մեծահասակների համար դդումից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, մուրաբաներ, ինչու չէ, նաև աղցաններ ղապաման պատրաստում են բարեկենդանի տոնին։

 

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

 

Հայաստանի  դրոշի մասին՝

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագեույն է վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։  Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Զինանշան՝

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը  վերևից ձախ կարմիր, վերևից աջ  կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 

Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք  երեքշաբթի  օրը  գնալու  ենք  «Ժողովրդական արվեստի թանգարան»։

Այդտեղ  կան փայտիկներ  տարբեր  ձևերի  և զարդանախշերով։

Երևանից  մինչև  ժողովրդական արվեստի թանգարան  24 րոպե է։

 

 

Ուսումնական ճամփորդություն

 

Մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ։ Այնտեղ շատ սպիտակ  և  փայլփլուն ձյուն կար։ Մենք այնտեղ խաղացինք ձնագնդի, ընկերներիցս հոտ  սահնակ քշեցին։ Ես սահեցի սահնակով դա ինձ շատ դուր եկավ։ Մենք նաև  երգեցինք  մեր փափուկ  ձյուն  երգը։ Այնքան ուրախ օր ունեցանք, որ ցուրտը չէինք զգում։ Մենք ուրախ վերադարձանք դպրոց։  Եվ  այտպես  չենք  մոռանում։

Հարցազրույց

Հարցազրույցը  մայրիկի  հետ։

Հարցեր՝

  1. Մայրի՛կ,  ի՞նչ   հեքիաթ  գիտես    Հովհանես  Թումանյանից։
  2. Մայրի՛կ, դու   մաթեմատիկա  ինչո՞ւ   ես  սիրում։
  3. Մայրի՛կ, դու  սիրո՞ւմ  ես  քո  աշխատանքը։
  4. Մայրի՛կ , երբ  որ   փոքր ես  եղել , ի՞նչ  խաղ  ես   սիրել  խաղալ։
  5. Մայրի՛կ,  դու  սիրո՞ւմ  ես  համակարգչային  ծրագրերով աշխատել։
  6. Մայրի՛կ,  քանի՞  տարեկան  ես  եղել,  երբ գնացել  ես  դպրոց։
  7. Մայրի՛կ,  դու ի՞նչ  ես  սիրում կարդալ։
  8. Մայրի՛կ, ո՞րն է  քո ամենասիրելի ուտեստը։
  9. Մայրի՛կ,  դու  ի՞նչ  ես  սիրել  անել,  երբ   փոքր ես  եղել։
  10. Մայրի՛կ,  դու  դպրոց  գնալը  շատ  էիր  սիրում։

Դդմի մասին հանելուկ

Ինքը կլոր արևի գունդ,

Մեջը դատարկ ու լիքը կուտ:

Կլոր դեղին գնդակ է,

պոչիկ ունի շատ կարճ է,

Մեջը դատարկ լիքը կուտ,

Ուտես կասես էլի տուր։

 

Այն ինչն է, այն ինչը,

Նարնջագույն է, բայց նարինջ չէ,

Կլոր է, բայց  ձմերուկ չէ,

Բանջարեղեն է, բայց գազար չէ:

1 2 3