Հենզելն ու Գրետելը

Ես  ձեզ  հիմա կպատմեմ  «Հենզելն  ու  Գրետել»  հեքիաթը։  Այս  հեքիաթը  գրել  են Գրիմ   եղբայրները։

 

Մի   մեծ  անտառում  մի  աղքատ  փայտահատ   էր  ապրում իր  երկու  երեխաների  հետ։  Աղջկա  անունը

Գրետել  էր,  իսկ  տղայինը՝  Հենզել։  Նրանք  շատ  դժվար  էին  ապրում։

Մի  օր  Հենզելն  ու  Գրետելը  գնացին   անտառ  փայտ  հավաքելու և  հանկարծ  մոլորվեցին։

Փորձեցին  գտնել  տան   ճանապարհը, բայց  չգտան։ Եկավ  գիշեր,  Հենզելն  ու  Գրետելը

շատ  էին  հոգնել ,և  պառկեցին մի  ծառի  տակ  քնեցին։  Երբ որ  արթնացան  ծառերի   հետևում

տեսան  մի  տնակ , վազեցին այդ  տնակի  մոտ  և  տեսան,  որ այդ  տնակը  քաղցրավենիքից  է։

Եվ   Հենզելն  ու   Գրետելը  այնքան  քաղցած  էին,  որ  տնակից մի  կտոր  պոկեցին և  կերան։

Հետո  տնակի  դուռը  բացվեց,  դռան  դիմաց    գավազանին  հենված  էր մի  չար  կին։

Նա    Հենզելին  և  Գրետելին հրավիրեց   ներս։ Հենզելն  ու Գրետելը  ներս  մտան ։

Եվ  պառավը   իր  մտքում  ասաց ․«Իրենցից  մի  համով  ճաշ  կլինի»։

Չար  կախարդը Գրետելին  ասաց․

-Ամբողջ  օր տունը  պետք  է  մաքրես։

Իսկ  Հենզելին  նստեցրեց  մի վանդակում  և  ասաց․

-Ես  քեզ  կկերակրեմ,  իսկ  երբ որ չաղանաս,  ես  քեզ  կուտեմ։

Գրետելը  այդպես  ամեն օր ճաշ   էր  եփում իր  եղբոր համար, իսկ չար կախարդը ամեն

օր  գնում  էր Հենզելի մոտ  և  Հենզելին  ասում ․

-Մատդ տուր տեսնեմ չաղացել ես։

Եվ  քանի որ չար  պառավը լավ  չէր տեսնում ,  Հենզելը  մատի  փոխարեն մի  ոսկոր էր  տալիս։

Եվ մի անգամ  Գրետելը  որոշում  է չար  կախարդին  խաբել  և իր  եղբորը  ազատել։   Գրետելը  վառում  է վառարանը և իր  ամբողջ  ուժով  գոռում  է․

-Վառարանում  մի  թզուկ  է  թաքնվել,  նա  ուզում  է  գողանալ  մեր  գանձերը։

Եվ  երբ պառավը  վազում  է  վառարանի  մոտ  Գրետելը  իր  ամբողջ  ուժով  հրում  է

պառավին  դեպի  վառարանը և ազատում  եղբորը։  Հետո  իրենց  գտնում  է նրանց  հայրիկը  և

նրանք  ապրում են  միշտ երջանիկ։

Leave a Reply