«Անտառի  տնակը» Հովհանես Թումանյան

 

«Անտառի  տնակը» Հովհանես Թումանյան

 

Ես  կպատմեմ  այսօր «Անտառի  տնակը»  հեքիաթ։

Մի  անտառի ծայրին  մի խրճիթ է լինում։ Այդ խրճիթում կնոջ ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի փայտահատ։ Մի առավոտյան փայտահատը աշխատանքի գնալիս կնոջը  ասում է.

— Այսօր  աշխատանքս մինչև կեսօր չեմ վերջացնի, մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Իսկ ես  ինձ  հետ  կորեկ կվերցնեմ շաղ տալով կգնամ, որ մեր    աղջիկը  գա  և  չկորցնի  ճանապարհը։

Ճաշի  ժամին աղջիկը ճաշն  առնում  է  ու  գնում  անտառ։  Ճանապարհի  բոլոր  շաղ  տված  կորեկը  կերել  էին  թռչունները և  աղջիկը չի կարողանում հայրիկի աշխատանքի  տեղը գտնի։ Գնում է գնում և արևը մայր է մտնում, մութ  է  լինում անտառում։Աղջիկը սկսում է վախենալ։

Մեկ  էլ մի տնակ  է տեսնում ու գնում է դեպի այդ տունը։ ։Դուռը ծեծում է ։

— Ո՞վ ես, ներս արի։

Աղջիկը ներս է մտնում, տեսնում բազմոցին նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ մորուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ մյուս կողմում  մի չալ կովիկ, մի հավիկ ու մի աքլոր։ Եվ  աղջիկը  սկսում  է  պատմել,  թե  ինչպես  է  ինքը  մոլորվել,  և  խնդրում  է,  որ  տեղ  տա  գիշերը  մնալու։  Ծերունին  հարցնում  է կենդանիներին․

 

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։

Եվ կենդանիները  պատասխանում  են լավ։   Եվ  այդ  ծերունին  ուսում  է․

— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։

Աղջիկը վերև  է  բարձրանում,  անկողինը  փռում,  և  չի  սպասում  ծերունուն, պարկում  ու քնում  է։ Մի  քիչ  հետո  ծերունին բարձրանում  է , մոմի  լույսով  և  տեսնում  է, որ  աղջիկը  չի  սպասել  ծերունուն  և  քնել է։ Գիշերը,  երբ  աղջիկը  խորը  քուն  էր  մտել,  ծերունին  բացում  է  մահճակալի  տակի  գաղտնի դուռը և  աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։

Փայտահատը,  երբ  տուն  է  վերադառնում, կնոջ  վրա  բարկանում է,  որ  իրեն  ամբողջ  օր  սոված  է  թողել։  Եվ  երեք  աղջիկների  մայրիկը  պատասխանում  է  , որ  նա  ճաշը  տվել  է  մեծ աղջկան  նա  էլ  բերել  է։ Առավոտյան փայտահատը նորից գնում է անտառ ու  ասում  է,  որ  ոսպ  շաղ կտա այս անգամ։ «Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնի»։ Միջնեկ  աղջիկը  գնում  է  և նա    էլ  է  կորցնում  ճանապարհը  ու  հայտնվում  տնակում։ Նա  մեծ  քրոջ  նման  ընթրիք  է  պատրաստում իր  և  ծերունու  համար  և  ուտելուց  հետ  շուտ  գնում  պառկելու։  Ծերունին   տեսնում  է, որ աղջիկը առանց  ծերունուն սպասելու  քնել  է ,նորից բացում է   մահճակալի  տակի գաղտնի  դուռը և աղջիկը անհետանում է։

Փայտահատը իրիկունը  տուն  է  գնում  բարկանում  է  կնոջ վրա  և  իմանում է, որ միջնեկ աղջիկը նույնպես կորել է։ Եվ  երրորդ  առավոտ    փայտահատը  ասում  է․

—Այսօր  էլ մեր  փոքր  աղջկան  ուղարկի։

Մայրը  չի  ուզում փոքր աղջկան ուղարկել, լաց  է  լինում  և  ասում, որ․

—Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչ դու ուզում ես  սրան էլ կորցնես մեծերի նման։

Եվ  փայտահատը  ասում  է՝  հանգիստ  եղիր,  ես  հետս սիսեռ կտանեմշաղ կտամ։  Բայց  երբ որ աղջիկը գնում  է  անտառ սիսեռահատիկները արդեն չեն լինում,  ման  է  գալիս , բայց   փայտահատին  էլ չի  գտնում։ Փոքր  աղջիկը  տեսնում  է  ծառերի  հետևում  տնակը  նա  էլ է ներս մտավ։ Փոքր  աղջիկը հաց  է  տալիս  և՛ ծերունուն, և՛  կենդանիներին ։  Հացից  հետո  անկողինները  պատրաստում  է , բայց չի  քնում  մինչև  ծերունին քնի։ Գիշերը  դղրդոց  է  լսում։ Առավոտյան   արթնանում  է  շքեղ  պալատում։ Կովը,  հավը, աքաղաղը ծառաներ էին  դարձել։  Ծերունին  արքայազն  էր  դարձել ։ Արքայազն  ասաց,  որ  դա  արել  էր  չար  վհուկը, նրա  պալատը  դարձրել  էր  խրճիթ , իրեն ծերունի։ Եվ աղջկա բարությունն  էր, որ  վերացրեց  կախարդանքը։

 

Leave a Reply