Անխելք  նապաստակը

 

 

 

 

 

Մի  նապաստակ  կար։  Նա  շատ  տխուր  էր  և  ոչնչով  չէր  ուրախանում։  Նա որոշում  է  գնալ  Աստծու մոտ  և   ուրախանալու  ձևը  իմանալ։  Ճանապարհին հանդիպում  է գայլին։

-Բարև,՛ նապաստա՛կ։  Ո՞ւր   ես  գնում։

-Գնում  եմ  Աստծու   մոտ։  Ոզում  եմ իմանալ  իմ  տխրության  պատճառը  և  հասկանալ  ինչպես  ուրախանալ։

-Իմ  մասին  էլ  ասա Աստծուն։ Ասա  մի գայլ կա, միշտ սոված  է, երբեք   չի  կշտանում։

-Լավ,-ասում է  նապաստակը  և  շարունակում   իր  ճանապարհը։   Հետո  հանդիպում  է  ոզնուն։ Ոզնին  էլ  իր հարցն  է   խնդրում     տալ  Ատծուն․

-Ես  ոչ  մի թշնամի  չունեմ  և  լիքը  ուտելիք կա  իմ  այգում։ Բայց  ինչո՞ւ  ես  չեմ  կարողանում  ուրախանալ։

Նապաստակը   խոստանում  է  ոզնուն,  որ   կպատմի  Աստծուն  նրա   մասին   էլ   ու  գնում  է։  Շատ  է  գնում, թե քիչ մի լեռան  մոտ հանդիպում  է  Աստծուն  և  պատմում  իր, գայլի  և  ոզնու մասին։    Աստված   ոզնուն և  նապաստակին  խորհուրդ է  տալիս  ընկերներ  գտնել, իսկ գայլին էլ մի անխելք  կենդանի ուտել, որ կշտանա։

Երբ    ոզնին    իմանում      է   այդ  մասին,   նապաստակին առաջարկում  է   իր  ընկերը  դառնալ,  նապաստակը  հրաժարվում  է   և  ետ  է  վերադառնում։ Հանդիպում    է  գայլին Գայլը ,երբ  իմանում  է, որ  նապաստակը  չընկերացավ  ոզնու հետ, հասկացավ , որ նա անխելք է ,ու կերավ  նապաստակին։

 

 

 

 

 

 

 

Leave a Reply