14 Մարտի 2022 archive

English

We   do  not  like  football.                     We  don’t      like   football.      

He     does  not eat fish.                          He     doesn’t  eat  fish.

She  does  not  watch TV.                      She    doesn’t  watch TV.

I     do  not  drive  a  car.                         I    don’t  drive  a  car.

They  do  not  play  tennis.                    They   don’t  play tennis.

Kate  does  not   speak  French.            Kate  doesn’t  speak  French.

You  do  not  get  up  at seven o’clock.   You don’t get up  at seven  o’clock.

«Ձմռան առավոտը»․ հորինուկ

 

 

Առավոտյան  ձյունն  է թափվում։

Թռչուններ  են հեռանում

Տխուր -տխուր դեմքերով։

 

Օրերն  են  ցրտանում։

Կենդանիներն են տխրում։

Երեխաները  դուրս  են  գալիս խաղալու

Ուրա՜խ — ուրա՜խ  ցատկելով։

 

Հովհ․ Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

Բացվեց-փակվեց

Բարակ-հաստ

Անուշ-դառը

Եկավ-գնաց ։

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Լույսը  բացվում է    զանգերի զնգզնգոցով։ Փչում է քամին,առուն  խոխոջում  է, կաքավը տաղ է կարդում։Կռունկները երամով վերադառնում են։ Հարս  ու  աղջիկ  շորորալով   հանդեր  են  բարձրանում։

4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։

Արևը  իր  ջերմ շողերով  ողջունում  է բոլորին։ Նրա ջերմությունից  արթնանում են  ծառերը,  ծաղիկները, իսկ թռչունները  սկսում  են  երգել։

5.Դուրս գրի՛ր երկվանկ և եռավանկ բառեր։

Բարի, Լույս, կապած,  կռունկ, անուշ,  զանգեր, բուրմունք, խոխոջում։