15 Մարտի 2022 archive

English

1.Վահանը չի գալիս տուն ժամը 5-ին, նա գալիս է տուն ժամը 7-ին:

1. Vahan  doesn’t come  home  at  five  o’clock, he comes  home  at  seven  o’clock.

2.Մհերը դիտում է հեռուստացույց երեկոյան:

Mher watches  TV in the evening.

3.Լևոնը լվանում է իր ատամները ամեն առավոտ:

Levon washes  his  teeth every  morning.

4.Նարեն չի խմում կաթ, նա խմում է թեյ ամեն երեկո:

Nare doesn’t drink milk , she drinks tea every  evening.

5.Իմ եղբայրը խաղում է համակարգչային խաղեր դասերից հետո(after classes).

My  brother  plays computer games  after  classes.

Հովհ․Թումանյանի թանգարանի մասին

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։  Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։ Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։