17 Մարտի 2022 archive

Վատ ընկերը Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ.

– Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ըմբոստ-չենթարկվող

Ատյան-  ժողով

Վեհափառ-բարձր

Շորվա-մսով  յուղով  ապուր

 

 

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

 

Աղվեսը խաբեբա էր, շատ-շատ  խորամանկ  և շողոքորթ։

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գայլը շատ ուշադիր  էր ,զրպարտող, կեղծավոր։

  1. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
Մավանկ  երկվանկ
Թիզ անգամ
գել արքա
տեր հագավ

 

  1. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ – քաջ

Մեղավոր – անմեղ

Հիվանդ – առողջ

Ուժեղ – թույլ

Պառավ – երիտասարդ։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի. Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – հիվանդանալ

Դող – դողալ

Նախաճաշ – նախաճաշել

Քրտինք – քրտնել

Հագուստ-հագնել