28 Մարտի 2022 archive

«Վարդը»

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ -մեծ

Ուրախացավ-տխրեց

Մոտիկ-հեռու

Սիրուն -տգեղ

 Չմոռնաս-մոռանաս

Փշոտ-անփուշ

Անհամբեր-համբերատար

Չօգնեց-օգնեց

Քնքուշ-կոպիտ։

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

Քնքուշ վարդ, կարմիր վարդ։

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,

Վարդեր,  դաշտեր, տղաներ,  փշեր, ձեռքեր։

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Վարդը  իր գեղեցկության  շնորհիվ  համարվում  է  ծաղիկների  թագուհին։ Մարդիկ  վարդեր  սկսել  են  աճեցնել շատ  վաղուց։

Վարդերը ջերմասեր են, սակայն կան տեսակներ, որոնք աճում են խիստ կլիմայական պայմաններում։ Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն և ստվերում համարյա կամ ընդհանրապես չեն ծաղկում, նույնիսկ կիսաստվերի դեպքում նրանք հյուծվում են և շատ թույլ են ծաղկում։Վարդը շատ ազգերի մոտ Սիրո, Գեղեցկության, պատերազմի, քաղաքականության խորհրդանիշ է։ Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։ Վարդի ծաղկաթերթերն ունեն քաղցր, կապող, զովացնող համ, պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, որոնցից ուսումնասիրված են 100-ը` հատկապես եթերային յուղեր, տանին, B խմբի, C, E, K վիտամիններ։