13 Ապրիլի 2022 archive

Ջ․ Ռոդարի ․«Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանք

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ մարմնի այլ մասի գանգատը վերնագրով։

 

Ճամփորդություն

 

Մենք  այցելելու  ենք  Արմավիրի մարզի  Արագած   գյուղ  ։ Այդ գյուղի  դպրոցի երրորդ  դասարանցիների  հետ  նշելու ենք Զատիկը։ Մենք  այնտեղ   երգելու  ենք , պարելու  ենք,  խաղալու  ենք  զատկական  խաղեր։

Ճանապարհ

Մեր դպրոցից Արագած  գյուղ կհասնենք   38  րոպեում, հեռավորությունը  29,3  կիլոմետր է։

 

 

Իմաստուն մարդը և մուկիկը

Մի փոքրիկ  տնակում  մի իմաստուն մարդ էր  ապրում  մուկիկի  հետ։ Մի  անգամ   մուկիկը  իմաստուն  մարդուն  ասաց․

-Ո՞վ  է  ինձանից  խելացի,  կասե՞ս։

-Քեզանից խելացի   են նաև գիտունիկներն և  մարդիկ , նրանք  գիտեն  ամեն ինչ։

-Ես  քեզ  չեմ  հավատում,  ես  խելացի  եմ գիտունիկներից և  մարդկանցից , ինչպես   նաև   քեզանից  խելացի  եմ։

-Ո՛չ, դու  և  մարդիկ  համ  չարաճճի   եք  և  իմաստուն ։

-Դե՛,   իմաստուն  մարդ արի  ինձ  և  քեզ  համեմատիր իմանանք, թե  մեզանից  ո՞վ  է  ավելի  խելացի  և  իմաստուն ։

-Մարդը   մուկիկին  ասում  է, որ  եթե  մուկիկները  ցորենը  փչացնեն , մարդիկ  կպատրաստեն  թակարդ  և մուկիկները  կընկնեն  թակարդը ։ Դրա  համար  էլ  մարդիկ  ավելի  խելացի  են ,  քան    մկները։

-Եվ  ,վերջապես , մուկիկը    հասկանում  է, որ մարդիկ  ավելի  խելացի  են,  քան  մուկիկները։ Մուկիկները վախենում են մարդկանցից։