Անվտանգության կանոններ
Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝
Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:
Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:
Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:
Անվտանգությունը հրդեհի ժամանկ
Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:
Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝
Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:
Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել է բնակարանից դուրս՝ մուտքում:
Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:
Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:
Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:
Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:
Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:
Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները: