Մարին և թութակները

Մի  աղջիկ   կար  Մարի անունով։   Մարին ունենում  է    հինգ  թութակ։  Նա չի խնամում  իր  թութակներին ։   Մի    անգամ  թութակներից  ամենասովածը  ասում  է․

-Մար՛ի ,  մենք  սոված  ենք  ։

Մարին  չարձագանքեց  թութակներից  ամենասովածին  և  նրանք   այդ  օրն  էլ  սոված մնացին։

Մի  անգամ  Մարին  նայում  է   թութակներին   և  տեսնում  է, որ  մեկը  սատկել  է։  Մի  քանի  օր  անց   տեսնում  է , որ մեկն  էլ  է  սատկել։  Մնում  են  երեք  թռչուն։  Մյուս  օրը  էլի  մեկը  սատկեց  և մնացին երկու  թութակ։  Մարին   չէր  ուզում  կերակրել  իր  թութակներին ,  բայց  երբ տեսնում է , որ այդ երկուսն էլ են  արդեն  սատկում, զղջում է,  որ  նա  իր թութակներին  չի կերակրել։  Նա  որոշեց,  որ  նա  պետք  է   կերակրի  թութակներին,  խնամի նրանց  ։ Մարին  սկսեց  լավ վերաբերվել  բոլոր կենդանիներին։

Leave a Reply