18 Մայիսի 2022 archive

English

 

1.Give me a pen, please.
2.It’s his book. Don’t take it.

3.Help us,  please.
4. This is our living-room.
5. This is his room.
6. Their classroom is very nice.
7. I always help them on Sundays.

 

Fill in on, at, in.

1. Children go to school in September.

2. There are five classes on the timetable.
3. We read and write in Armenian classes.
4. I am usually in home at two o’clock.
5. English children have lunch in school.

Մատնաչափիկը /համառոտ/

Մատնաչափիկը /համառոտ/

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ: Օրինակ՝ մեջ, աղջիկ

2.Հետևյալ բառերից գտի՛ր հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը)  և լրացրու՛ աղյուսակում՝

 

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին, համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք, հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

     
     
     
     
     
     
     
     

 

3.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-

խիղճ չունեցող-

բարձր ձայնով-

միշտ ժպտուն-

դանձը պահելու տեղ-

կապույտ աչքերով-

արքայի որդի-

հույների երկիր-

փոքր էշ-

ծաղիկներով զարդարված-