Գառնի

Քարերի   սիմֆոնիա

 

Գառնի ձորը  նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով , որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն այն  պաշտպանված է օրենքով: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

 

Թափոնների  մասին

 

Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը ցանկանում է աղբամշակման գործունեություն ծավալել Հայաստանում։ Ընկերությունը աղբի վերամշակման փորձնական ծրագիրը սեպտեմբերի կեսերին իրականացրեց Գառնիում: Ողջ աղբավայրը մաքրելու համար մեկ ամիս պահանջվեց: Տեղում աղբի տեսակավորում է կատարվել եւ մաղով առանձնացված օրգանական աղբը վերամշակվել է: Գառնիի աղբավայրը «Հետք»-ը քարտեզագրել էր երկու տարի առաջ: Դժվարությամբ էինք տեղաշարժվում աղբավայրում՝ զբաղեցրած տարածքն ու աղբի բաղադրությունը որոշելու համար: Կենցաղային ու շինարարական աղբից բացի, աղբավայր են նետվում սատկած կենդանիներն ու մշակված մորթու թափոնները, գարշահոտությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել: Դժվար էր պատկերացնել, որ կես դար առաջ ինքնակամ աղբավայրի վերածված այդ տարածքը երբեւէ կարող էր մաքրվել, բայց այսօր այն իրականություն է: Նախկին աղբավայրում պլաստիկե տարաների ու պոլիէթիլենի մի քանի կույտ ու կոշտ կենցաղային թափոն են մնացել, հոտն իսպառ բացակայում է:

 

 

 

Leave a Reply