-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն։ Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում։Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։
Նապաստակ հիմար էր, մեծամիտ։
Աղվես շատ խորամանկ էր։
Առյուծ հզոր և ուժեղ։
2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
Առակը մեզ ասում է, որ պետք չէ նախանձել ուրիշներին , և մեզ չհամեմատենք ուրիշի հետ։
3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Շատի հետևից ընկնողը՝ քիչն էլ կկորցնի ։
4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:
Առյո՛ւծ խորհուրդ եմ տալիս, որ դու չմռնչաս և չվախեցնես մյուս կենդանիներին։
Լրացուցիչ աշխատանք
1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ։