Բնություն
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է, բոլոր կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերն ու կենդանիները ինչպես նաև մարդը,որոնք բնության կենդանի մարմիններն են։ Քարը, ավազը , արեգակը , լուսինը ,մետաղները ՝ անկենդան մարմիններ են։
Ի տարբերություն մյուս կենդանիների մարդը օժտված է բանականությամբ, որի օգնությամբ ճանաչում և տնօրինում է բնությանը։
Բնության մեջ կատարվում են մշտապես փոփխություններ ։
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ և փոփոխություններ ունի իր բացատրությունը։
Բնության մարմիններն ու երևույթները ուսումնասիրում են դիտումների, փորձերի և չափումների միջոցով։ Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին։ Օրինակ ՝ աստղերի պայծառությունը, ձնհալի ժամանակ գետերի վարարումը։
Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին։
Չափումների միջոցով ըստ համապատասխան միավորների , որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը։
Բնությունը հետազոտելիս օգտագործվում են տարբեր սարքեր գործիքներ։
Շատ փոքր չափեր ունեցող մարմինները կարող ենք տեսնել մանրադիտակով,հեռաովոր մարմինները օրինակ ՝ աստղերը մանրադիտակով։Պարզագույն չափման գործիքներ են նաև քանոնը, ջերմաչափը, չափանոթը, կշեռքը։
Հարցեր և առաջադրանքներ
Որոնք են բնության ուսումնասիրման հիմնական եղանակները։
Բնության մարմիններն ու երևույթները ուսումնասիրում են դիտումների փորձերի և չափումների միջոցով։
Ին՞չ է դիտումը։
Դիտումը տալիս է նախնական տեղեկություներ մարմինների մասին։
Ին՞չ է Չափումը։
Չափումը տարբեր միավորներով մարմիններին բնորոշել ձև է։
Ին՞չ է փորձը։
Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը,կամ որ մարմիններն են ձգում մագնիսին ։
Ին՞չ սարքեր և գործիքներ են հայտնի։
Աստղադիտակ, մանրադիտակ, խոշորացույց,քանոն, ջերմաչափ, չափանոթ, կշեռք ։