18 Սեպտեմբերի 2022 archive

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:

Ես-դու

Ոչ-այո

Տաք- սառը

Մոտիկ-հեռու

Բարձր-ցածր

Թարս-շիտակ

Սև-սպիտակ։

2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

«Մայրիկ» և «հայրիկ»բառերը ամենակարևորն են, որովհետև նրանք  մեզ  մեծացնում  են  և օգնում  ամեն  տեղ։

3․ Ինչո՞ւ էր «ոչ» ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր  էր  զգում, որովհետև դա  նրա համար նոր բառ  էր։

4․ Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Իմ կարծիքով առաջին բառը եղել է բարև բառը։

5․ Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։

Նրանք շատ ծիծաղելի  են  և  զարմանալի։

6․ Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

Իմ  ուսուցչուհինե՛ր ,ձեզ  դու՞ր  է  գալիս  մեր դպրոցը։

7․ Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:

Երբ որ նրանք  սկսեցին  մտածել,  նրանք  կարողացան իրար  հարցեր  տալ։

8․  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։

Ինձ համար  այս  աշխարհը մեր երկիրն է։Սա մեր կյանքն է։ Առանց այս  երկրի  մենք չէինք  լինի և չէինք  ապրի։

September flashmob

You should add what you need. Պետք է ավելացնել այն, ինչի կարիքն ունես: Օր. տրված է՝ I am tired.  Պատասխանի տեղը գրում ենք՝ I am tired and I need a rest.
I am thirsty.
Im thirsty and I need water․
I am hungry.
Im hungry I need food.
I am cold.
Im cold, l need blanket.
I am hot.
Im hot and l need to chill
I have got a headache.
Im headache and I need to rest.
Երբ ինչ-որ մեկը փռշտում է, ասում են. «Առողջություն: God bless you!», իսկ դրա պատասխանը՝ «Շնորհակալություն: Thank you»: Երբ ինչ-որ մեկը անզգուշորեն տրորել է ձեր ոտքը, ասում է. «Ներողություն: I am sorry կամ պարզապես՝ Sorry», իսկ դրա պատասխանը՝ «Ոչինչ – Never mind»: Երբ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում ձեզ, կան տարբեր տիպի պատասխաններ՝ «You are welcome , եթե մի բաժակ ջուր, մատիտ կամ էլ գրիչ ես տվել, — Not at all. Don’t mention it. It’s a pleasure to help you, եթե օգնել ես նրան ավելի կարևոր բանում»:Արագ կողմնորոշվեք, թե ինչ եք ասելու և ինչ պատասխան եք ստանալու այս իրավիճակներում.
Option 1
I am sorry for knocking off your cell phone.
Never mind
Thank you for helping me to open my blog.
You are welcome
Your riend sneezed.
God bless you!
Thank you for lending me your pen.
You are welcome
III. Speak about your favorite animal . These questions will help you.
Which is your favorite animal?
My favorite animal is the cat.
What colour is it?
It comes in different colors, for example gray.
Why do you like it?
What does it eat?
He has his special food.
Where does it live?
Can we see this animal in the Zoo?
Different places: outside, at home.