Հոկտեմբերի 2022 archive

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ։

Երբ որ նրանք վերադարձան  իրենց երկիր, նրանց ցանկությունը կատարվեց, երկրում դառավ  երկու ամառ  և մեկ ձմեռ և նրանք այդքան շատ չէին մրսում։

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։ ՝

Նրանք վերադառնալու ճանապարհին տեսան աշնան տերևներ, նրանք գնացին այդ տերևների ճանապարհով և տեսան , որ իրենց մոտ աշուն է ոչ թե ամառ, բայց նրանք էլի ուրախացան ,որովհետև եղանակը գոնե մի քիչ տաքացել էր։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Ափ առնել- հավաքվել

Խորհրդի են նստում-խորհրդակցել։

Վար է բերում — իջեցնում  է։

Գլուխ են տալիս -խոնարհվում են։

Վրա են բերում- հարձակվում են։

Վրա են պրծնում- առաջ են վազում։

Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Գանձ+ա+պահ=գանձապահ

Խանութ+պան=խանութպան

Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նրանք շատ մրսկան են, սիրում են բողոքել և շատ միամիտ էին ։

Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը շատ բարի մարդ էր և խելացի։

Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նրանց շուկան  ձյան կտորներից մի պալատ է, իսկ նրանց դպրոցը սառցե պատերով է։ Նրանց տները երևի նման են սառցե դաշտերի, փողոցները երկար են ձյունածածկ և սառույցի կտորներով լիքը։ Նրանց շուկայում վաճառում են սառցալեզվակներ, ձյուն և սառույց։

Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմացնե՛ր, խորհուրդ եմ տալիս Ձեզ՝ դուք միշտ տաք հագնվեք։

Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Այս հեքիաթը սովորեցնում է, որ մենք պետք է լինենք համբերատար և բարի։

Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Երեք միամիտները

 

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվը, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չեր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Մաթեմատիկա 31․10․2022

167․Լուծի՛ր

ա)Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225 մ²-ով մեծ է մյուսի մակերեսից: Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց ընդհանուր մակերեսը 2445 մ² է:

Լուծում

1)2445-225=2220

2)2220:2=1110

3)1110+225=1335

Պատ. `1335մ², 1110մ²

Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան  դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե այդ գնումների համար ընդամենը վճարեց 2650 դրամ։

Լուծում

1)  2650-450=2200

2)  2200:2=1100

3)  1100+450=1550

Պատ․՝  Խաղող-1550 դեղձ-1100

 

168

ա) Երկու  թվերից մեկը մյուսից մեծ է 325-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը  4217 է։

Լուծում

1)  4217-325=3892

2)  3892։2=1946

3) 1946+325=2271

Պատ․՝ 2271, 1946

 

բ) Երկու թվերից  մեկը  մյուսից փոքր է 365-ով ։ Գտի՛ր այդ թվերը ՝  գիտենալով, որ դրանց գումարը 3217 է։

 

Լուծում

1)  3217-365=2852

2)  2852:2=1426

3)  1426+365=1791

Պատ․՝ 1426, 1791

Առաջադրանքները

Առաջադրանքները

 

  1. Կետերի  փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմյանց, քվեարկություն,  որդյակ,

յասաման,  քիմիաական,  հեքիաթային,  ոսկեա,  հրեական,  դաստիարակություն,  սենյակ,  կրյա,  Անդրեաս,  Եղիազարյան,  կյանք:

  1. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր

  Հայացք,  հայելի,  հոյակապ,  մի.ացում,  ձի.արշավ,  տի.եզերական,  փակե.ի,  կայարան,  խաբե.ություն,  է.ի,  գնայի,  բույեր, տղայի,  Մարոյի:

(ավելին …)

ՀՀ տեսարժան վայրերը «Գեղարդի վանք»

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

Առասպել

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Տեսարժան վայրեր. ուսումնական նախագիծ

Նախագիծն իրականացվում է աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 28-նոյեմբերի 5

Նախագծի նպատակը՝ ազատ ժամանակը անցկացնել շատ հետաքրքիր և նոր հետաքրքիր գիտություններ իմանալ:

Առաջադրանքներ

  • Ընտրել մեզ դու եկած տեսարժան վայրը:
  • Գտնել շատ հետաքրքիր տեղեկություններ և առասպելներ այդ վայրի մասին:
  • Նկարել այդ տեսարժան վայրը:

Իմ պատրաստած նյութը

 

Իմ ընկերների պատրաստած նյութը

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
Լուծում
1․ 8×5=40
2. 40:2=20
Պատ․՝20սովորող
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
Լուծում
1) 11+5=16
2) 16-6=10
Պատ․՝ 10 երեխա
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
Պատ․՝ 9 սենդվիչ
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
Պատ․՝ 4օր
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
Լուծում
1) 5+4=9
2)9+5+5=19
Պատ․՝19
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
Լուծում
1) 1 x 2 x 3 x = 6
2) 1 + 2 + 3 + = 6
Պատ․՝ 1, 2, 3 թվերը ։
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
Լուծում
1) 63։9=7
2) 7+2=9
3) 9×9=81
Պատ․՝81
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
Պատ․՝3 երկտեղանոց մահճակալ մետք է ավելացնենք
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Պատ․՝Աննայի քայլերը մեծ են
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
Պատ․՝6 հատ կերավ Լիաննան

Անծանոթ բառեր

Վախթանգ  Անանյանի  «Եղնիկի ձագը»

Հայերեն բառարան  ՝

 

Հովիտ-դաշտավայր

Հետզհետե- իրար ետևից:

Սանձ- ձիու բերանը դրվող մետաղյա բարակ ձող, որի երկու ծայրերից ամրացված են սանձափոկերը, լկամ:

Թավիշ-փափուկ

Չնաշխարհիկ-գեղեցիկ

Մացառ-փշոտ թուփ

Բերանքսիվայր- բերանը ներքև

Ողորկ-հարթ

Գանգրահեր-գանգուր մազերով

Սրտաճմլիկ-սիրտ ճնշող

Հանդիմանական-կշտամբանք արտահայտող

Մտրակել- մտրակով խփել

Սնահավատություն- դատարկ բաների հավատալը

Անդրդվելի-համառ

Երկյուղ-վախ, ահ

Մելամաղձոտ-տխուր

Թավուտ- անտառի մեջ խիտ բուսականությամբ պատված տեղ

Ծերպ-1․խոռոչ 2․ ծայր

Կածան-նեղ ճանապարհ-արահետ

Տենչ-ցանկություն

Կոլտնտեսություն-կոլեկտիվ տնտեսություն

Թվանք-հրացան

Խրտնել-վախենալով մի կողմ ցատկել

Ոստոստել-ցատկոտել

Կցկտուր-կտորներից կազմված

Շաղակրատում-Շաղակրատելը

Պողպատե- 1․երկաթե 2․ պինդ

ՊողպատեՊողպատե

Կխտար-եղնիկ

Զառիվայր-ցած թեքված

Թոնթորալ-տրտնջալ նվնվալ։

Ուսումնական աշուն․ Մայրենի

Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի «Եղնիկի ձագը » պատմվածքը ։ Այն շատ հետաքրքիր էր։ Պատմվածքը  փոքրիկ եղնիկի  մասին էր, որին լոռեցի Գալուստը գտնում է անտառում։

Գալուստը եղնիկի ձագին  իր ձեռքերի վրա տանում է իրենց տուն և Գալուստի կինը ամեն օր նրան կերակրում է ոչխարի կաթով։ Եվ եղնիկը  մեծանում է և մի օր գտնում իր մայրիկին։ Խորհուր՛դ եմ տալիս բոլորին կարդալ այս հետաքրքիր  պատմվածքը։

Եղնիկի ձագը Վախթանգ Անանյան

Հովտում շոգ էր, իսկ անտառում, որով ընթանում էին մեր ձիերը, դուրեկան զով էր տիրում: Քանի վեր էինք գնում` անտառը հետզհետե նոսրանում էր, սկսվում էին թփուտները, մոտենում էինք լեռնային արոտներին:

Վերջապես մտանք ծով կանաչի աշխարհը և Լալվարի բարձունքից եկող հովը շոյեց մեր դեմքերն ու զվարթացրեց մեզ:

Ես ցած թռա ձիուց ու նրա սանձը բռնած սկսեցի քաղել թավիշ կանաչի միջով: Ցածում Լոռու չնաշխարնիկ ձորն է` իր աղմկարար Դև-Բեդով, մեր դիմաց Չաթինդաղն է` իր ապառաժներով ու որսառատ ծմակներով, իսկ նրանից վեր` ամպերի մեջ կորչում են Ղազախի լեռները, ուր անցել է իմ մանկությունը:

Մինչ ես տարվել եմ Լոռվա չքնաղ բնությամբ, որսորդ ընկերս` Գալուստը` կուզեկուզ ետ վազեց դեպի մացառները և պիջակի թևերը լայն բացելով, բերանքսիվայր փռվեց մի թփի վրա: Ճյուղերի ճարճատյունի հետ բայունի նման մի ձայն լսեցի:

Քիչ անց ընկերս դուրս եկավ թփուտից: Նրա պիջակի փեշից մի փոքրիկ կենդանի դուրս էր հանել իր խոշոր ականջներն ու փոքրիկ գլուխը և սարսափած, անմեղ աչքերով նայում էր ինձ ու աղեկտուր բայում: Եղնիկի ձագ էր: Նա լարում էր իր փոքրիկ ուժերը և իրեն կաշկանդող բազուկներից դուրս պրծնելու հուսահատ փորձեր էր անում:

Ես սկսեցի շոյել նրա ողորկ ու փափուկ մազերը: Դա երկար, բարակ ոտներով, գեղեցիկ վզով, շնորնալի կազմվածքով և երկյուղով լի աչքերով մի արարած էր և դեռ այնքան փոքր, որ չէր հասկանում իր դրության ողջ լրջությունը:

Մենք խոսելով առաջ ենք գնում:

— Սրա մերն էստեղերքից չի հեռանա,— ասաց Գալուստը, հայացքով խուզարկեց անտառի նոսր փեշերն ու գոչեց:— Չասացի՞… Մի փոմփոխ կաղնու տակին մտի՞կ…

Այո՛, մայր եղնիկը գանգրահեր կաղնու տակից դունչը դեպի մեզ մեկնած, հոտոտում էր և խղճալի բայում:

Մոր ձայնը լսելուն պես, ձագը գլուխը թեքեց նրա կողմն ու սրտաճմլիկ մայոցով պատասխանեց, կարծես ասում էր. «Բաց չեն թողնում, մամա՛, ազատիր ինձ…»:

— Գալո՞ւստ, մեղք է, բաց թող գնա,— հանդիմանական տոնով դիմեցի ես լոռեցուն:

— Ա՛յ տղա, էդ քաղաքացիներդ էդ ի՞նչ տեսակ ժողովուրդ եք, բա մարդ էլ ձեռն ընկած որսը բաց կթողնի՞,— զարմացավ Գալուստը:

Ես դժգոհությամբ ձիս հեծա և մտրակեցի, և երբ ետ նայեցի, նկատեցի որ մայր եղնիկը դուրս վազեց անտառից ու հեռվից հետևում է մեզ:

Այստեղ էլ խեղճ ձագն էր բղավում, ուզում էր դուրս թռչել մարդու ձեռքերից:

Այդ տեսարանը ազդեց ինձ, շատ զգացվեցի: Փորձեցի շարժել լեռնականի սնահավատությունը.

— Գալո՞ւստ, դրա մեղքիցը հաց չես գտնիլ, բաց թող…

Լոռեցին անդրդվելի մնաց:

Խեղճ մայրը հեռվից մեզ հետևեց մինչև ֆերմայի վրանները: Շների հաչոց լսելով, կանգ առավ, դունչն իր ձագի կողմը մեկնեց, հոտոտեց օդը, շուռ եկավ, մոլոր քայլերով գնաց դեպի անտառ, իր դարդը սարին ու քարին պատմելու…
2

Երկու շաբաթ անցավ:

Ես նորից Լոռի գնացի և բարձրացա անտառի փեշին, գեղեցիկ պարտեզների մեջ թաղված Ամոջ գյուղը, ուր ամառանոց էի տարել իմ ընտանիքը:

Տուն մտնելուն պես իմ առաջին հարցը եղավ.

— Գալուստն էն կենդանուն թաց չթողե՞ց…

Կարծես հարցիս որպես պատասխան լսվեց երեխայիս ուրախ կանչը.

— Բիժո՛, բիժո՛, բիժո՛…

Իջա պարտեզ և տղայիս տեսա՝ եղնիկի ձագի հետ խաղալիս: Վազեցի փոքրիկ կենդանու մոտ, շոյեցի նրա սիրուն մազերը, համբուրեցի անմեղ ու երկյուղ արտահայտող աչքերը և ուսիս դնելով, սկսեցի վազվզել խնձորենիների տակ: Տղաս ուրախության ճիչերով հետևում էր ինձ: Եղնիկի ձագը ուսիս շատ թեթև թվաց: Ցած դրի և ուշադիր նայեցի. խե՜ղճ որբուկ, ինչքա՜ն է նիհարել…

Տնեցիք ինձ ասացին, որ Գալուստի կինը նրան ամեն օր կերակրում է ոչխարի կաթով: Բայց դե աշխարնում ի՜նչը կհասնի հա րազատ մոր կաթին…

Նրա վիճակը լավացավ, երբ սկսեց արածել: Այնունետև օր-օրի աճում ու գեղեցկանում էր և շուտով այնքան մեծացավ, որ միայն խոտով էր կերակրվում:

Եղնիկն այնպես էր կապվել տղայիս հետ, որ շարունակ նրա հետևից էր գնում, ձեռքը լիզում, դունչը մեկնում՝ հաց էր խնդրում և տխրում էր առանց նրա: Գիշերները երբեմն վեր էր կենում իր անկյունից և բերանով բռնում, քաշում Գալուստի կնոջ վերմակից: Կինն արթնանում էր, վրդովվում, որ քունը խանգարվեց, ապա խղճում էր (չէ՞ որ նա էլ մայր էր…) ու կաթ տալիս:

Կանաչ պարտեզ, լավ խաղընկեր, սնունդ, կարծես ամեն ինչ կար, որ փոքրիկ եղնիկն իրեն լավ զգար: Բայց երբեմն տխուր ու մտածկոտ էր դառնում և մելամաղձոտ հայացքով նայում էր սարի լանջին փռված անտառին:

Մի անգամ, երբ արևի վերջին շողերը հանգան Չաթինդաղի բարձունքներում և սառը հով փչեց, ես տեսա, թե ինչպես եղնիկի ձագը դուրս եկավ պարտեզից, կանգնեց հին գերեզմանատան բլրին ու դունչը մեկնելով Լալվարի կողմը, սկսեց հոտոտել օդն ու տխուր բայել…

Լեռներից եկող հովը հարազատ մոր նեռավոր մղկտո՞ցն էր բերում, թե՞ կարոտում էր իր մայր բնությանը, ձգտում էր դեպի անտառի թավուտը, դեպի հարազատները: Ո՜վ գիտի… Հավանաբար խեղճ որբուկը մորն էլ չէր հիշում, այնքան փոքր էր, երբ բաժանվեց նրանից:

Թե՞ այժմ նրա մեջ միայն կենդանական բնազդն էր խոսում, ազատասեր եղնիկի բնազդը, ծերպերով սուրալու, թփուտներում թռչկոտելու, կածաններով ազատ վազելու տենչը…

3

Մի անգամ էլ, երբ գյուղ գնացի, կոլտնտեսության հովիվ Ավագը ինձ պատմեց, որ մի եղնիկ ամեն երեկո-առավոտ սարից ցած է իջնում, պտտվում է գյուղի շրջակայքի թփուտներում ու աչքը գյուղին` մղկտում:

— Իմ կարճ խելքովը դա էդ եթիմի մերը կլինի… Ինչքան շները հետևիցն են ընկնում, ինչքան գեղի մոտերքում թվանք է տրաքում, էդ կենդանին էլի ձեռ չի քաշում էս կողմերից: Մոր ջիգյար է, է՜, վառվելով-խորովվելով` իր հորթին է ման գալիս…

Այսպես ասաց ծեր հովիվն ու Գալուստի արարքից դառնացած, գլուխը տարուբերելով գնաց:

4

Կակաչները թափեցին իրենց թերթիկները, Լալվարի լանջը դեղնեց, անտառը ծիրանագույն զգեստներ հագավ և պարտեզներում հասունացան պտուղները:

Իմ երեխան բարձրանում էր ծառը, հրճվանքով ցած էր թափում խնկագույն խնձորները, իսկ եղնիկի ձագը ամեն խնձոր կաթելիս խլուշ-խլուշ էր անում, խրտնում ու ոստոստում ծառի տակ:

Դա նրանց վերջին զվարճությունն էր ամառանոցում, իմ ընտանիքը քաղաք վերադառնալու պատրաստություն էր տեսնում:

Վերջապես եկավ բաժանման ժամը: Երեխաս փարվել էր եղնիկի վզին, և երբ մենք շարժվեցինք, նա արցունքի միջից հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի թողնի իր «բիժոյին»:

Եղնիկը լիզում էր նրա ձեռքը և մեկ մեզ նայում, մեկ տղայիս, կարծես հարցնում էր. «Ի՞նչ է պատահել…»:

Այն ժամանակ Գալուստը եղնիկը նվիրեց իմ որդուն, և մենք հնձած արտերի միջով ուրախ-ուրախ ճամփա ընկանք դեպի երկաթուղու կայարանը: Մեր հետևից, կայտառ ոստոստելով ու մեծ-մեծ ականջները խլուշ-խլուշ անելով, գալիս էր եղնիկի ձագը:

— Տես ո՜նց են զարմանալու մեր բակի երեխաները… հետս մանկապարտեզ էլ կտանեմ… Ամբողջ քաղաքն իմ եղնիկի մասին է խոսելու… Բիժո ջան, բիժո ջան,— ճանապարհին ուրախությունից կցկտուր շաղակրատում էր իմ տղան:

Բայց նրա երազանքները չիրականացան:

Գնացքը եկավ աղմուկով ու դղրդոցով: Խեղճ կենդանին դողդողում էր իմ գրկում, ի՜նչ սարսափելի հրեշ պիտի երևար նրա աչքին շոգեքարշը…

Երբ մենք պատրաստվում էինք գնացք նստել, դեպոյից մի շոգեկառք եկավ, մոտեցավ մեզ և իր պողպատե կոկորդով այնպես սուլեց, որ երեխաս սարսափահար դեպի մայրը վազեց, իսկ եղնիկի ձագը գրկիցս դուրս պրծավ ու փռվեց կառամատույցին:

Ես կռացա կենդանու վրա, որպեսզի որոշեմ, թե ինչ պատահեց նրան, այդ պահին խփեց երկրորդ զանգը, ու մեկը կանչեց.

— Այտա՛, կխտա՜րը, կխտա՜րը… Մի դենը մտիկ արեք…

Նայեցի նրա մատի ուղղությամբ, իրոք, Դեբեդի մյուս ափին, զառիվայրի թփերի մեջ մի եղնիկ էր բայում սրտակտուր:

— Հա՜յ, հա՜յ… — գոչում էին կայարանում հավաքված մարդիկ: Նրանց մեջ միայն ե՛ս գիտեի, որ մայր եղնիկն է, սարից իջել է վտանգն արհամարհելով ու մղկտալով իր սիրասուն զավակին է կանչում ու իր կենդանական լեզվով բողոքում է մեր արարքի դեմ, թե. «Անխիղճ մարդիկ, ո՞ւր եք տանում իմ բալին…»:

Եվ այդտեղ պատահեց այն, ինչ ցանկանում էի ես իմ ամբողջ սրտով, եղնիկի ձագն ուշքի եկավ, սրեց մեծ-մեծ ականջները, հասկացավ, որ հարազատն է կանչում իրեն ու վեր թռավ տեղից: Ապա մի քանի ոստյուններով հասավ բարակած գետին, ցատկեց-անցավ ջուրը, հասավ մորը ու մտավ նրա վզի տակ…

— Այտա, էս ինչ բան էր…— հարցնում էին իրար՝ գործից անտեղյակ լոռեցիները:

Իսկ նրանք՝ մայր ու որդի՝ իրենց մուրազին հասած, սուրացին զառիթափն ի վեր` դեպի Չաթինդաղի անառիկ ծերպերը, դեպի ազատ բնության ծոցը…

Որդիս բռունցքներով տրորում էր աչքերը, բայց երբ հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, արցունքի միջից ժպտալով հարցրեց.

— Իր մամային գտա՞վ… Ի՜նչ լավ է, որ գտավ…

Գնացքը շարժվեց, իսկ նա վագոնի պատուհանից աչքը չէր կտրում Չաթինդաղի լանջից, ուր անհետացավ իր խաղընկերը, իր սիրելի «բիժոն»:

— Մոր արինը քաշեց-տարավ,— ինքն իրեն թոնթորում էր մի պառավ ու գոգնոցով սրբում աչքերը, երևի նա էլ իր կորած որդուն էր հիշում…

1 2 3 6