Նոյեմբերի 2022 archive

Մայրենի

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։ (ավելին …)

Պատում․՝«Ինչը կփոխեի իմ դպրոցում»

Ես իմ դպրոցը շատ եմ սիրում, այնպես ինչպես  կա։  Բայց այսօր կասեմ, թե ինչ կփոխեի իմ դպրոցում։

Ես կուզեի, որ իմ դպրոցը մեծանար, շատանային դասարանները և  ուսուցիչները։ Կուզեի  մեր դպրոցում լիներ շատ մեծ գրադարան։ Ամեն օր  տարբեր թանգարաններ  գնանք։ Ուզում եմ, որ ամեն օր նաև միջոցառումներ կազմակերպենք և նշենք։ Ուզում եմ, որ նաև մեր դպրոցում լինեն փակ  և բաց լողավազաններ։

Русский язык

29.Прочитайте. Ответьте на вопросы. Запишите ответы:

Здравствуйте! Меня зовут Антон. Моя фамилия Никитин. Я школьник. А это моя семья. Моя мама – Ирина Александровна Никитина. Мой папа – Юрий Николаевич Никитин. Моя мама врач. А мой папа экономист. (ավելին …)

Մայրենի. առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշնան երրորդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դարձյալ լռեց։

Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։

Տեքստում նկարագրված է աշունը։
Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։

Բերքառատ  աշուն, ոսկեզօծ աշուն։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։

Հաղթանդամ կաղնի,  վերջին տերև։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։

Հաղթանդամ, ոսկեհանդերձ։

Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։

Ձայնավոր-երկու

Բաղաձայն-վեց
Տրված բառերից ո՞րն է պարզ։
Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ

Տախտակ, ։
Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։

Ակ ածանցը, որովհետև երբ նա միանում է տուն բառին կստացվի ՝ տնակ։

Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ճերմակ կարապներ
Կապույտ երկինք
Կապույտ երազներ
Կապույտ աչքեր
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Քնել-ննջել
Ընթերցել-կարդալ
Սպիտակ-ճերմակ
Վճիտ-մաքուր
Տրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։
Հայոց լեզու
բարձր լեռ
պարզ երկինք
Պարզ լիճ

Մաթեմատիկա 28․11․2022

Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր հաշվիչով։

ա)2170։35= 62                             բ) 1428:14=102                                            գ)  58500:25=2340                                դ) 4590:45=102

7310:34=215                                  108036:36=3001                                                1472:23= 64                                       19965:33=605

 

Գծապատկերներին համապատասխան կազմի՛ր  արտահայտություն և հաշվի՛ր արժեքը։

ա)  518x(10000-1576) : (4532-4508)=181818       բ)   21828:((20000-5618) : (2122-1699))=642

1.  10000-1576=8424                                                         1. 20000-5618=14382

2. 5432-4508=24                                                                2. 2122-1699=423

3. 8424:24=351                                                                    3. 14382:423= 34

4. 351×518=181818                                                               4. 21828:34=642

 

 

Մատենադարան

2014_erywań,_matenadaran_(15)

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան: (ավելին …)

Մայրենի. առաջադրանքներ

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։
Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։
Օրինակ՝ գարուն- գա-րուն
Պահարան-պա-հա-րան (ավելին …)

Փոքրիկ իշխանը

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով
մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր
կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը: (ավելին …)

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Ներսիսյան դպրոցը:

1830 թվականին Աբովյանը ռուսական պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագույն ուսումն ավարտելուց հետո 1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :

Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատությունն է “Վերք Հայաստանի” պատմական վեպը, որի մեջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում:

Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով Աբովյանը շատ է հալածվել : Եվ ահա 1848 թվականին, ապրիլի 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը , թողնելով իր գործը՝ “Վերք Հայաստանի”-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին :

1 2 3 7