Մատենադարան

2014_erywań,_matenadaran_(15)

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել էր 1945-ին, 1959թ՝. ավարտվում:

Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։

Մատենադարանի բակում են գտնվում  Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար ԳոշիՖրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։

Նախագիծ

Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն

Ժամկետ` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը:

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Leave a Reply