Մայրենի

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանալ։

 

Շառագունել-կարմրել

Քուլա-փաթիլ

Թեժանալ-բորբոքվել

Գլխահակ-խեղճացած

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել— լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ։

Արև-լսում ենք՝ էվ, գրում ենք՝ և։

 Բարձրանալ- լսում  ենք՝  ց, գրում ենք՝ ձ։

 

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծալել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարվել

Երբ։

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Դարբին, ճանապարհ, երբևէ, արևածագ, փեղկ, կողպեք, ուղևոր, ուղղակի, իջնել, Իջևան։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Լուսաբաց=լույս+ա+բացել

Արևելք=արև+ելք

Leave a Reply