Փոքրիկ իշխանը՝ պատում-2մաս

Ես կարդացել եմ «Փոքրիկ  իշխան»-ի՝ երկրորդ  մասը։ Եվ որոշել եմ ձեզ պատմել 2-րդ մասում հեղինակը ինչպես է  հանդիպում «Փոքրիկ իշխանին»։

Վեց տարի առաջ նա հարկադրված վայրէջք կատարեց Սահարայում: Նրա ինքնաթիռի  շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել: Իր հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր  և որոշեց ինքնուրույն  սարքել։  Առաջին գիշերը քնեց անապատի ավազներին, ուր շուրջ՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Երբ լուսաբացին  նրան արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը, նա  զարմացավ։

—  Ինձ  համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ․․․

—  Ի՜նչ․․․

—  Ինձ  համար մի գառնուկ նկարիր․․․

Երբ աչքերը տրորոց, նայեց շուրջը, տեսավ մի տարօրինակ , փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր տղային։ Երբ հեղինակը վեց տարեկանր էր,  մեծահասակներն իրեն համոզեցին, որ իրենից նկարիչ դուրս չի գա,  այդ պատճառով էլ  նա դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի  ուրիշ ոչ մի բան նկարել  չսովորեց։  Այդ մարդուկի  տեսքից  հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Եվ վերջապես նա  խոսելու ընդունակությունը վերականգնեց  և հարցրեց․

-Ի՞նչ ես անում դու այստեղ:

Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.
– Խնդրում եմ… գառնուկ նկարիր…

Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այդտեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էր դատապարտված, այնուամենայնիվ   հանեց մի  թուղթ ու գրիչ։ Բայց այստեղ նա հիշեց, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն  էր սովորել,
և ասաց փոքրիկ տղային,  որ նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեր: Նա
պատասխանեց.

– Միևնույն է, մի գառնուկ նկարիր…

Եվ քանի որ իր կյանքում երբեք գառնուկ չէր նկարել, նրա համար կրկնեց ․

-Իմ  իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ
զարմացա, երբ տղան բացականչեց.

– Ոչ, ոչ… ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր..

Եվ հեղինակը նկարեց ։

Փոքրիկ տղան  ուշադիր նայեց նկարին ու ասաց․

– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր…

Մի ուրիշը նկարում է, և  մնացածը խորհուրդ եմ տալիս կարդաք ։ Կարծում եմ, որ դուք կարդաք ավելի լավ կլինի։

 

Leave a Reply