Ռոդարիական հարցեր

 

 

 

 

Ին՞չ  կլինի,  եթե  ծիածանը  գունավոր  չլիներ։

Ին՞չ  կլինի, եթե   երեխաները  թափանցիկ  լինեն։

Ին՞չ  կլինի,  եթե  Երկիր  մոլորակը  խոսել  իմանար,  իսկ  մարդիկ՝   ոչ։

Ին՞չ   կլինի,  եթե      տերևները  խոսեին,  իսկ   մարդիկ՝  ոչ։

Ին՞չ  կլինի,  եթե   ծիտը  բարի  լինի,  իսկ  մարդը՝  չար։

Ին՞չ  կլինի ,  եթե    Երկիր  մոլորակը   չլիներ , մենք   Տեզերքում հայտնվեինք։

Ին՞չ  կլինի, եթե  երկինքը  լիներ    կանաչ,  իսկ  խոտը   լիներ կապույտ։

Ին՞չ  կլինի,  եթե  ստեղնաշարը   չաշխատի,  իսկ  համակարգիչը  խոսի։

Ին՞չ  կլինի,  եթե  գրիչ  լիներ,  իսկ   թուղթ ՝ ոչ։

Ին՞ չ կլինի,  եթե  մարդը  լիներ,  իսկ  ուտելիք՝ ոչ։

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն

պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-անսիրտ

Կահ-կարասիք- կահույք

Սամի-եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Մարագ-պահեստ

Մարաքներ-

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքանալ-ջերմացնել

Անգութ-անսիրտ

Ոչնչացնել-կործանել, սպանել

Պահպանել-պահել

Շինել-կառուցել

Կոտորել-ջարդել

Խնայել-պահել, տնտեսել։

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Այս փոքրիկ առակը մեզ սովորեցնում է ինչպես  խնայենք  ծառերին  և բնությանը։ Ծառերը  մենք  պետք  է  չկտրենք, և ծառերն էլ մեր  բնությունը  կզարդարեն  և  մրգեր   կստանանք։