Archive of ‘Առասպել’ category

Լուսնի և արևի ․ Առասպել

 

Երկու քույրեր են լինում։ Նրանք ամեն օր վիճում էին իրար հետ, նրանց  մայր կախարդը բարկանում է  նրանց վեճի համար, և որոշում նրանց արև և լուսին դարձնի, որ նրանք  չվիճեն։ Քույրերից մեկը ՝ արևը բարձրանում է առավոտյան , իսկ քույրերից մյուսը ՝ լուսին ը, բարձրանում է գիշերը։  Նրանք այլևս չեն կարողանում վիճել իրար հետ և  արևը  մայր կախարդին ասում է․

—  Կախար՛դ  մայրիկ , ես չեմ կարողանում այսպես ապրել , ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կայի։

Գալիս է գիշեր, լուսինը մայր կախարդին նույն հարցն է տալի , ինչ որ հարցրեց իր քույրը․

—  Կախար՛դ մայրիկ ,  ես չեմ կարողանում այսպես ապրել , ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կայի։

Մայր կախարդը  դրանից հետո նրանց դարձնում է քույրեր՝ ինչպես որ  նրանք առաջ էին։ Նրանք հասկանում  են, որ վիճելը վատ բան է և էլ չեն վիճում։ Բայց դրանից հետո, երբ  ցանկացած  երկու քույր վիճում են կախարդը նրանց արև ու լուսին է դարձնում։