Archive of ‘Ես կարողանում եմ’ category

Արագիլներ

Ոչ ոք ստույգ չգիտի , թե երբ է սպիտակ արագիլը բարեկամացել մարդկանց հետ։ Բայց մարդիկ թանկ են գնահատում այդ բարեկամությունը, սպասում , թե երբ են արագիլները հաստատվելու տան տանիքին, պահպանում են նրանց հանգիստը և նույնիսկ կարծում են , որ արագիլները երջանկություն են բերում տանտերերին։ Եթե արագիլները բույն հյուսեն Ձեր տան տանիքին, ապա ամեն գարուն նորից կվերադառնան ։ Նորից բնում կհայտնվեն երկարաոտ ձագուկներ երեք կամ հինգ։ Նրանց ծնողները հերթով կեր կբերեն նրանց համար՝ մկներ , մողեսներ զանազան այլ միջատներ։ Մինչև աշուն արագիլի ձագուկները կդառնան ուժեղ թռչուններ ու կչվեն հարավ։ Եվ գարնանը մարդիկ նորից կսպասեն նրանց վերադարձին։ Արագիլները ձայներ չեն հանում, նրանք միմյանց հետ «խոսում » են կտուցների կափկափյունով։ Սպիտակ արագիլը ունի մոտիկ մի ցեղակից՝ սև արագիլը,բայց նա ապրում է միայն խուլ անտառում և չգիտես ինչու մարդու հետ չի բարեկամացել։  Այդ երկու տեսակներն էլ կան Հայաստանում։ Սպիտակ արագիլը ապրում է Արարատյան դաշտում, Լոռիում։ Սև արագիլ հանդիպում է Սևանա լճի ավազանում և այլ շրջաններում։

 

Իմ անհատական նախագիծը ․«Իմ Էջմիածին»

Ողջո՛ւյն, ես Էլանան եմ։ Ես սիրում եմ  գրել և իրականացնել նախագծեր։ Ես ձեզ  հետ կկիսվեմ իմ առաջին փորձի մասին։ Իմ առաջին նախագիծը քաղաքներ բացահայատելու մասին էր, այն նաև ճափորդական էր՝  Իմ անհատական նախագիծը ․«Իմ Էջմիածին»։ Իմ նախագծով ես ուզում էի շատերին ծանոթացնել իմ քաղաքին։ Ինձ համար այս աշխատանքը այդքան էլ դժվար չէր։ Ինձ օգնել է նաև մայրիկս։ Նախագիծը իրականացնելը մեզ համար էլ կարծես փոքրիկ ճամփորդություն լիներ Էջմիածին քաղաքում։ Մենք շրջում էին քաղաքում, նկարում տեսարժան վայրերը, պատմում եկեղեցինեի մասին

Մեզ այնքան էր դուր եկել նախագիծ գրել, իրականացնել, որ այս տարի նորից մենք նախագիծ գրեցինք: Այս անգամ մենք պետք է մեր նախագիծը իրկանացնեինք փոքրերի հետ: Շատ հավես էր  սովորեցնել կրտսեր սովորողներին , պատմել նախագծի մասին:

Իմ ստեղծագործական հմտությունները

  1. Ես կարողանում եմ կարդալ։
  2. Հեքիաթը կարողանում  եմ  պատմել։
  3. Կարողանում եմ  հեքիաթը  շրջել:
  4. Հորինել տարբեր հեքիաթներ։
  5. Հեքիաթից կարողանում  եմ  առանձնացնել   թվական ,  բայ,  ածական,  հոմանիշ,  հականիշ ցույց  տվող  բառեր։
  6. Կարողանում եմ որոշել բառի կազմությունը։
  7. Կարողանում  եմ հեքիաթը  կիրառել՝

«Կապույտ  լուսացույցը»  և «Մեղուն  ու  մարդը»

«Ականջների  գանգատը»

Ի՞նչ  կիլիներ,  եթե  շունն  ու  կատուն հաշտվեին

«Ձմեռ  պապիկի ճամփորդությունը»

«Եղևնին  գարնան  հրաշքում»

Էլանայի  արկածներ

 

Էլանայի արկածները

Մի  անգամ  Էլանան  և  իր  ընտանիքը  գնացին  Ծաղկեվանք։  Ծաղկեավանքը  շատ  գեղեցիկ    էր ։  Այն  գտնվում  է  Արա  Լեռան   լանջերին։

Այնտեղ  ձյուն  ու  ծաղիկ  կպած  էին  իրար,  կարծես  և  ձմեռ  լիներ  և  գարուն։  Էլանան շատ  էր  հավանել  սպիտակ  ձյանը   խառնված

գույնզգույն  ծաղիկներին։  Էլանան  շատ  ուրախ  էր։  Նա  շատ  լավ  օր  ունեցավ։

Ես կարողանում եմ հորինել

 

 

 

Լինում է չի լինում, մի զարմանալի քաղաք է լինում։ Այստեղ մարդիկ միշտ բառերը ասում էին «ճ» տառով, օրինակ ասում էին ճպաղպաղակ, ճանիվ, ճտորթ, ճտուն, ճքար։ Բայց մի օր որոշեցին «ճ» տառով էլ բառերը չասել, որոշեցին ասել «է»- ով։ Որոշեցին բառեր ասել «է» տառով, բայց չգտան գոնե մեկ բառ և անհանգստացան։ Եվ որոշեցին մի ուրիշ տառ մտածել։ Եվ մտածեցին, այնքան մտածեցին ,որ «ը» տառն ընտրեցին։ Կարողացան լիքը բառեր հորինել ,ասացին այնքան բառեր «ը» տառով , նույնիսկ անուններ դրեցին իրենցից մեկին՝ Ըմարկ ։ Եվ որ անունը հորինեցին այդ անունով մարդ հայտնվեց Ըմարկը։ Եվ Ըմարկը հանդիպեց մի մարդու այդ մարդու անունը (ավելին …)

Մարզական ստուգատես․ մարզական ստուգատես հեծանվավարությու + ինքնագլորում

Ես  կարողանում  եմ  կամրջակ  անել, ողակ  պտտել, շարային  վարժություններ  կատարել՝   Աջ  դարձ,  ձախ  դարձ, հավասար,  զգաստ։ Ես  կարողանում  եմ գլուխկոնծի տալ, մագլցում  եմ  մարզական  պատի  վրայով։ Ես  կարողանում  եմ  նաև  վազել։