Archive of ‘Ես և շրջակա աշխարհք’ category

Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Եզդիներ

Եզդիները որպես հնագույն ազգ, առաջացել են  Միջագետքում՝ Իրաքի տարածքում։Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

 

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել:

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Ասորիների մայրենի լեզուն համարվում է ասորերենը։  Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն։

Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին:

Գառնի

Քարերի   սիմֆոնիա

 

Գառնի ձորը  նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով , որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն այն  պաշտպանված է օրենքով: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

 

Թափոնների  մասին

 

Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը ցանկանում է աղբամշակման գործունեություն ծավալել Հայաստանում։ Ընկերությունը աղբի վերամշակման փորձնական ծրագիրը սեպտեմբերի կեսերին իրականացրեց Գառնիում: Ողջ աղբավայրը մաքրելու համար մեկ ամիս պահանջվեց: Տեղում աղբի տեսակավորում է կատարվել եւ մաղով առանձնացված օրգանական աղբը վերամշակվել է: Գառնիի աղբավայրը «Հետք»-ը քարտեզագրել էր երկու տարի առաջ: Դժվարությամբ էինք տեղաշարժվում աղբավայրում՝ զբաղեցրած տարածքն ու աղբի բաղադրությունը որոշելու համար: Կենցաղային ու շինարարական աղբից բացի, աղբավայր են նետվում սատկած կենդանիներն ու մշակված մորթու թափոնները, գարշահոտությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել: Դժվար էր պատկերացնել, որ կես դար առաջ ինքնակամ աղբավայրի վերածված այդ տարածքը երբեւէ կարող էր մաքրվել, բայց այսօր այն իրականություն է: Նախկին աղբավայրում պլաստիկե տարաների ու պոլիէթիլենի մի քանի կույտ ու կոշտ կենցաղային թափոն են մնացել, հոտն իսպառ բացակայում է:

 

 

 

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում․ «Ելք ստուգատես»

«Ելք ստուգատես» ՝

Իմ  ստեղծագործական հմտությունները

Խնդրագիրք

Ես և շրջակա աշխարհը+ Scratch 

Մարզական  ստուգատես

Ուսումնական  ճամփորդություններ

Ես՝  որպես ռադիոյի պատասխանատու

Իմ  մեդիահմտությունները

Իմ  մասնակցած  տոները  կամ  ծեսերը՝

Սեբաստացու օրեր, շարոցթաթխիկ, Ամանոր,  Ազգագրական  փառատոն,  Զատկատոն ,  Մայիսյան  ստեղծագործական հավաքը  և  այլ։

Ես և շրջակա աշխարհ + Scratch

Ես  գիտեմ  Scratch  ծրագիրը՝

 Scratch  ծրագիրը

Ես  կարողանում  եմ   քարտեզագրել՝

Ուսումնական  ճամփորդություններ

Բարձունքի  հաղթահարում  դեպի  Արայի լեռ ՝ ծաղկեվանք

Բարձունքի   հաղթահարում- քարտեզագրություն

Ճամփորդություն

Ուսումնական  ճամփորդություն

Ժողովրդական արվեստի  թանգարան

Ուսումնական  ճամփորդություն ․  Կոմիտասի  տուն  թանգարան-ինստիտուտ

 

Ես  գիտեմ  արեգակնային  համակարգը՝

 

Արեգակնային  համակարգ

Լուսին  և  արև

Անվտանգության  կանոններ՝

Անվտանգության  կանոններ

Ինչպե՞ս  առեղջ լինել

Ագարակ -ձիավարություն՝

Վարպետության դաս

Մեր մոտ այսօր վարպետության դաս էր։  Մեզ  մեր  ընկերոջ  մայրիկը  սովորեցրեց, թե  ինչպես  փողոցն  անցնենք , երբ  մենակ ենք։  Նա  մեզ  ներկայացրեց փողոց անցնելու  մի  քանի  տարբերակ՝ գետնանցում,  վերնանցում  և  անցում։

Եթե  մեկը  ծեր  է  և   չի  տեսնում   ճանապարհն ,  մենք  պետք  է կանգնեցնենք  մեքենաներն    ու օգնենք ծերերին։

Անվտանգության կանոններ

Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝

Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:

Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:

Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել  մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:

Անվտանգությունը հրդեհի ժամանկ

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝

Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:

Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել  է բնակարանից դուրս՝ մուտքում:

Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:

Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:

Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Ինչպե՞ս առողջ լինել

Առողջ  լինելու  համար նախ  պետք  է․

  • Առողջ լինել
  • Զբաղվել  սպորտով
  • Եվ հետևել հիգենային

 

Դու պետք  է  սնվես  առողջ սնունդով։  Որը  քեզ  կդարձնի առողջ  և  ուժեղ․

Առողջ  սնունդներն  են  ՝ կաթնամթերքը, մրգեր  և  բանջարեղեններ, մսամթերք, հացահատիկեղեն։

Մեր   օրգանիզմին  անհրաժեշտ  են  ածխաջրեր,  սպիտակուցներ,  վիտամիններ, երկաթ, վիտամիններ։

Օրինակ՝ երկաթի պաշարը   մեր  օրգանիզմում  լրացնում    ենք  սնվելով  այնպիսի  մթերքներով,  որոնց  մեջ  կա  երկաթ ՝

 

  • Ոսպ
  • Լոբի
  • Ընկույզ, ընդեղեն
  • Չորացած  մրգեր,
  • Մսամթերք

 

 

Պետք  է  շատ  շարշվել,  խաղալ,  քայլել,  սպորտով  զբաղվել  և  հեծանիվ  վարել։Պետք  է  հեղուկով  լվանալ  ձեռքերը  և  մաքրել  ատամները։ Պետք  է  նաև  մեր  միջավայրը  մաքուր  պահենք։

 

Զատկի մասին

Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ

(ավելին …)

1 2 3 4