Խառնաշփոթ
Մի գեղեցիկ առավոտ լորիկը թռնում էր։ Նա թռավ, թռավ և հանդիպեց ծիծեռնակին։ Լորիկն ասաց․ -Ունես սևուկ աչիկներ, մկրատաձև պոչիկ , ու՞ր ես թռչում այդքան հեռու։ — -Թռչում եմ ծովի փրփուր լանջերով, գարնան երգով կանչերով։ Առանց քեզ գարուն կգա, առանց ծիծեռ գարուն չկա ։ -Եկ իրար հետ ընկերանանք, հաշտ կխաղանք։ Եվ այդպես իրար հետ հաշտ և խաղաղ ապրում են լորիկը և ծիծեռնակը։