Archive of ‘Հանելուկներ’ category

Դդմի մասին հանելուկ

Ինքը կլոր արևի գունդ,

Մեջը դատարկ ու լիքը կուտ:

Կլոր դեղին գնդակ է,

պոչիկ ունի շատ կարճ է,

Մեջը դատարկ լիքը կուտ,

Ուտես կասես էլի տուր։

 

Այն ինչն է, այն ինչը,

Նարնջագույն է, բայց նարինջ չէ,

Կլոր է, բայց  ձմերուկ չէ,

Բանջարեղեն է, բայց գազար չէ:

Հանելուկներ ձմռան մասին

 

 

Ձյան  մի փոքրիկ  մասնիկ  է,

Սպիտակ  ու փոքրիկ  ձյունիկ է,

Զարդարվում  է  Նոր տարուն,

Ի՞նչն է  այդքան սպիտակ լինում։

 

 

Ծառ  է  կանաչ, զարդարվում է,

Նոր  տարուն լինում է պայծառ

Ու  վառվռուն,

Իր  տակ  նվերներ են դնում։

Ասա՛՝  ի՞նչ   է  սա։

 

 

Նա ունի  մի  սպիտակ  մարմին,

Երեք  գնդիկ՝  երեքն  էլ  սպիտակ,

Ունի  գազարից  մի  քթիկ։

Ունի նաև  մի  գլխարկ։

 

Նա  բերում  է  նվերներ,

Ունի  մի  մեծ  պարկ նվերներով,

Որը երեխաներին է տալիս։