Archive of ‘Հորինուկ’ category

Սպիտակ խաղալիքներով ձնեմարդը

Ձմռան սկզբին  ձյուն եկավ։  Երեխաները  բոլորը  խաղում էին ձյան հետ, նաև ձնեմարդ էին պատրաստում։ Բայց մի աղջիկ ,որի անունը  Ձյունանուշիկ էր, միայնակ պատրաստեց ձնեմարդը։ Նա կարծում էր, որ  ձնեմարդը պատրաստված է տոնածառի սպիտակ  խաղալիքներից։ Եվ  մի  քանի օր հետո գիշերը , նա տեսավ  որ իր ձնեմարդը չկա  և որոշեց փնտրել։ Ձյունանուշիկը շատ փնտրեց, բայց չգտավ։ Եվ սկսեց հարցնել բոլորին․

(ավելին …)

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է։ Աշուն է եկել, գեղեցիկ աշուն։ Քամին փչում է և խաղում ոսկեզօծ տերևների հետ ։ Տերևները պարում են նրա հետ։ Թռչունների մի մասը արդեն չվել են տաք երկրներ և անտառը դատարկվել է նրանց երգից։ Սկյուռը հարմար տեղավորվում է իր փչակում և սպասում ձմռանը։ Մութ ամպեր են կուտակվում նորից ոսկեզօծ անտառի վրա։ Էլի անձրև է գալու։

Մարին և թութակները

Մի  աղջիկ   կար  Մարի անունով։   Մարին ունենում  է    հինգ  թութակ։  Նա չի խնամում  իր  թութակներին ։   Մի    անգամ  թութակներից  ամենասովածը  ասում  է․

-Մար՛ի ,  մենք  սոված  ենք  ։

Մարին  չարձագանքեց  թութակներից  ամենասովածին  և  նրանք   այդ  օրն  էլ  սոված մնացին։

Մի  անգամ  Մարին  նայում  է   թութակներին   և  տեսնում  է, որ  մեկը  սատկել  է։  Մի  քանի  օր  անց   տեսնում  է , որ մեկն  էլ  է  սատկել։  Մնում  են  երեք  թռչուն։  Մյուս  օրը  էլի  մեկը  սատկեց  և մնացին երկու  թութակ։  Մարին   չէր  ուզում  կերակրել  իր  թութակներին ,  բայց  երբ տեսնում է , որ այդ երկուսն էլ են  արդեն  սատկում, զղջում է,  որ  նա  իր թութակներին  չի կերակրել։  Նա  որոշեց,  որ  նա  պետք  է   կերակրի  թութակներին,  խնամի նրանց  ։ Մարին  սկսեց  լավ վերաբերվել  բոլոր կենդանիներին։

«Կապույտ լուսացույցը» և «Մեղուն ու մարդը» հեքիաթների շիլաշփոթ

Մի անգամ Միլանի   հրապարակի մեղուն տարօրինակ բան հարցրեց իր  տիրոջը: Նրա բոլոր  աչքերը հանկարծակի կապույտ դարձան  և  նա  ասաց իր  տիրոջը․

—Քո  մոտ կա մի  օգտակար  լուսակիր,  որ  ես  նրան  դարձնեմ  կապույտ։

—Ո՜չ , ինձ  մոտ  չկա  օգտակար  լուսակիր,  որ  դու  դարձնես  կապույտ  և (ավելին …)

Ականջների գանգատը

Գիտե՞ք,  որ մեր  ականջներն  էլ  են  գանգատվում։   Բայց  դա ճիշտ է , սխալվում  եք, եթե չեք  հավատում , չեք  հավատում ՝ մի  հավատացեք։ Մի  անգամ  իմ  բախտը  բերեց և ես ծանոթացա ականջների գանգատի հետ։ Իմ ականջները այնքան էին հոգնել, ընկերներիս աղմուկից, որ դադարեցին նրանց լսել։ Ամեն ինչ լսում էին, բացի իմ ընկերների ձայնից, որովհետև  նրանք  ինձ  նեղացրել  էին։ Մի քանի տարի   ես  չէի լսում նրանց: Երբ  ընկերներս հասկացան, որ միայն իրենց չեմ լսում, նեղացան ինձնից։ Բայց ականջներս գանգատվում էին նրանց ձայնից և ոչ ոք չէր հավատում, որ ես չեմ որոշել չլսել նրանց։ Իմ  ընկերները  հասկանում  են ,  որ  իրենք  սխալ են  արել  և  ընկերանում  են , իսկ իմ ականջները դադարում են գանգատվելուց և թույլ են տալիս լսել ամեն ինչ։

Ի՞նչ կլիներ, եթե շունն ու կատուն հաշտվեին

Այդպես անցավ  մեկ   շաբաթ։   Մի  օր  փողոցում  միամիտ շուն  ու կատուն  հանդիպեցին։ Բայց  այս  անգամ  իրար հետ չվիճեցին։  Ուստա  փիսոն  ներողություն խնդրեց  գդակ  չկարելու  համար,  իսկ շունը  նրան  ներեց։ Նրանք  հաշտվեցին  , կատուն կարեց  շան  համար նոր գդակ,  իսկ  շունը   հասկացավ, որ  մի  քիչ  պետք  է  հաբերատար  լինել։

Ձմեռ պապիկի ճամփորդությունը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։
Այդ մոլորակի անունը Երկիր մոլորակ էր։ Եվ քանի, որ Ձմեռ պապիկը չգիտեր թե
որ մոլորակն է, չէր ճանաչում այդ մոլորակի բնակիչներին։ Տեսավ փոքրիկ մարդուկների, մարդուկներին անվանեց Էլֆեր։ Հարցրեց փոքրիկ Էլֆերին․
— Էլֆե՛ր, դուք ինձ կպատմեք սա որ երկիրն է։ Ես չգիտեմ որտեղ եմ ։
Էլֆերը պատմեցին Ձմեռ պապիկին , և Ձմեռ պապիկը հասկացավ, որ դա Երկիր մոլորակն է։ Դրանից հետո նա սովորեց այդ երկրի ճանապարհը և այդ երկրի երեխաներին միշտ նվերներ էր բերում։

«Եղևնին գարնան հրաշքում»․ հորինուկ

Կար մի  փոքրիկ   եղևնի։  Գարունը եղևնին  շատ էր սիրում,  որովհետև  նա գարնանը զարդարվում  էր  վարդագույն խաղալիք ծաղիկներով։  Փոքրիկ եղևնին,  երբ  քնում  էր ,  զնգզնգացնում   էր իր  վարդագույն  խաղալիքները։ Եվ  գարնանը հյուր եկավ գարնանային Ձմեռ պապիկը,  նվերներ  բերեց  եղևնուն։ Գարնանային ձմեռ  պապիկը կատարում էր  բոլոր  եղևնիների  գարնանային երազանքները։ Եղևնուն դուր  էր գալիս իր գույնը,բայց նա շատ էր սիրում կանաչ գույնը։ Գարնանային Ձմեռ պապիկը եղևնուն ասաց, որ նա ցանկություն պահի։ Եղևնին  խնդրեց Գարնանային պապիկին իրեն կանաչ դարձնել։  Գարնանային ձմեռ պապիկը կատարեց եղևնու ցանկությունը։ Եղևնին միշտ կանաչ ու գեղեցիկ դարձավ։ Փոքրիկ  եղևնին  շատ ուրախացավ, և միշտ ամառ թե ձմեռ կանաչ էր։  Նա շատ, շատ, ուրախ էր։