Archive of ‘Մաթեմատիկա 4-րդ հաշվետվություն’ category

Մաթեմատիկայի ստուգատես

Էլանա Շահվերդյան
1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշի՛ր ճիշտ պատասխանը 

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 8  է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները 1 են:

1) 3181
2) 1813
3) 3282
4) 3118

2․ Գտի՛ր 7869 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 7
2) 69
3) 9
4) 869
5) Другое:
3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  3-ին․
1) 4, 12, 24, 30
2) 12, 35, 42, 600
3) 24, 48, 71, 560
4) 12, 36, 180, 150
4․ Քանի՞ մետր է 4/5 կիլոմետրը։
1) 80
2) 800
3) 45
4) 200
5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  27սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:
1) 9սմ
2) 3սմ
3) 12սմ
4) 81սմ
6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  15-ով։
1) Կմեծանա 30-ով
2) Կփոքրանա 30-ով
3) Կփոքրանա 15-ով
4) Կմեծանա 15-ով
7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
5կմ 440մ > 5կմ 4*0մ։
1) 7
2) 4
3) 6
4) 2
8․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  14000 կիլոգրամը տոննաներով:
1) 14տ
2) 14000000տ
3) 400տ
4) 140տ
9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 100, 220, 410, 570
2) 460, 340, 480, 100
3) 468, 458, 105, 108
4) 205, 112, 99, 89
10.  Սյուզին  կարդաց 450  էջ  ունեցող գրքի  2/5   մասը։  Քանի՞ էջ մնաց կարդալուն։
2) 120
3) 180
4) 270
11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:  
11. Տուփում կա 6 կանաչ, 11 դեղին և 5 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից,  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։
Լուծում
11+5+1=17
Պատ․՝17 գնդիկ
12.Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի տարբերությունը:
9899
13. Հաշվի´ր 12 • (251 − 357 : 7)+ 600  արտահայտության արժեքը:
Լուծում
1)357:7=51
2)251-51=200
3)12×200= 2400
4)2400+600=3000
Պատ․՝3000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

118, 218, 318, 418, …

518
15. Գրի՛ր 5-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։                   
999
16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:  

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 360մ է, որը 60մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

Լուծում
360+60=420
420+420+360+360=1560
Պատ․՝1560
17. Արշակը  10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի  հետո մայրիկը քանի՞ անգամ  մեծ կլինի Արշակից։
20 տարի։

Ելք ստուգատես․ Մաթեմատիկա

Գործնական աշխատանք

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս 10-հունիսի 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։ Ավարտելուց հետո ուղարկում եք իմ էլ. հասցեին:

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

Հեռացատկ
Երկրորդ կանգառ։

Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած: 

Ինչպես բանավոր հաշվել