Archive of ‘Մայրենիի ստուգատես։«4-րդ» դասարան’ category

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, (ավելին …)

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում․մայրենի

Ողջույն․․․ Ես Էլանա Շահվերդյանն եմ։ Սովորում եմ Հարավային դպրոցում։ Ես կպատմեմ, թե ինչ ենք սովորել այս տարի։ Ես շատ եմ սիրում մայրենի առարկան։ Մենք այս տարի տարբեր բաներ ենք սովորել։ Մենք հորինել ենք հեքիաթներ։ Գրողների հեքիաթները կարդացել ենք և վերլուծել։ Օրինակ՝ կարդացել են  «Պաղպաղակե դղյակը»։ Կարդացել ենք բանաստեղծություններ։ Կազմել ենք մեր բառարանները։ Մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբների։ Ամեն ուրբաթ կարդում ենք գիրք։ Սովորել ենք ածական։ Կարդացել ենք գրաբար։ Նաև կատարել ենք ուղղագրական աշխատանքներ։

Մայրենի 4-րդ դասարան

Ճամփորդությունների մասին

Բարև ձեզ։ Ես Էլանա Շահվերդյանն եմ։

Ես շատ եմ սիրում ճամփորդել և բաց չեմ թողնում ոչ մի ճամփորդություն, որովհետև մենք երբ գնում ենք ճամփորդությունների այնտեղ միշտ շատ հետաքրքիր է անցնում։ Մենք երբ գնում ենք ճամփորդելու վայրը ուսումնասիրում ենք, քննարկում և երգում։ Ես շատ եմ հավանել իմ ճամփորդություններից սահադաշտ այցելությունը։ Այն շատ ուրախ անցավ, որովհետև մենք ընկերներով էինք, և միասին սահել էինք սովորում։

Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Փոչատ աղվեսը»
«Ես իմ պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից:Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ`որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած 

Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»

«Տարվա իմ ձեռքբերումները»

Ես Էլանան եմ, 4-րդ դասարան։ Ես այս տարի տարբեր բաներ եմ անցել։ Ես ունեմ ձեռքբերումներ՝

Ես սովորել եմ հեքիաթները վերլուծել։ Սովորել եմ տարբեր թեմաներ, օրինակ ՝ գոյական, ածական, և բայ։ Հորինել եմ հետաքրքիր հեքիաթներ։ Զրուցել եմ նաև գրողների մասին։ Սովորել եմ տարբեր բանաստեղծություններ։   Ծանոթացել նոր հեքիաթների հետ։ Ես կարդացել եմ՝ «Իմ ընկեր Նեսոն», «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»։ Բանաստեղծություններից՝ «Ինչքան աշխարհը սիրես», Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Ինձ դուր է եկել «Իմ ընկեր Նեսոն»։ Այս տարվա իմ ձեռքբերումներից է նաև, որ մենք ամեն ուրբաթ ունենք ընթերցարանություն, մենք ամեն օր ունենք ընդանուր պարապունք։

 

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

 

«Պայուսակի  համակարգիչը»

Մի անգամ` սեպտեմբերի մեկին,  պայուսակի մեջ դրեցին համակարգիչ։ Պայուսակը ասաց համակարգչին․
— Ինչ՞ ես անում այստեղ։
— Ես չգիտեմ` ես այստեղ ինչ եմ անում։ Ինձ ինչ-որ մեկն է դրել այստեղ։
— Պայուսակը ասում է.
— Ես հասկացա` դու ինչ ես անում այստեղ։ Այսօր սեպտեմբերի մեկն է։ Այսoր բոլոր երեխաները գնում են դպրոց։ Այն դպրոցը, որտեղ դասերը սովորում են համակարգիչներով։
— Այ հիմա ես հասկացա` ինչու են ինձ դրել պայուսակի մեջ։
— Լավ մեզ բարի ճանապարհ։
Նրանք ամբողջ  ճանապարհին իրար հետ զրուցում էին։ Եվ ճանապարհի կեսին նրանք սկսեցին վիճել։ Համակարգիչն ասում էր, որ նա խելացի է և գիտի աշխարհի բոլոր ծրագրերը։ Իսկ պայուսակը ասում էր, որ նա խելացի է ու ուժեղ։ Մի-քանի րոպե հետո համակարգիչը ասաց․
— Մենք ինչո՞ւ ենք վիճում։  Մենք ընկերներ ենք, իսկ ընկերները չեն վիճում։
Մի քանի տարի անց նրանք դեռ ընկերներ էին։Եվ ամեն օր համակարգիչը գտնվում էր պայուսակի մեջ։

 

 

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

 

Ճամփորդությունների մասին

Բարև ձեզ։ Ես Էլանա Շահվերդյանն եմ։ Ես շատ եմ սիրում ճամփորդել և բաց չեմ թողնում ոչ մի ճամփորդություն, որովհետև մենք երբ գնում ենք ճամփորդությունների այնտեղ միշտ շատ հետաքրքիր է անցնում։ Մենք երբ գնում ենք ճամփորդելու վայրը ուսումնասիրում ենք, քննարկում և երգում։ Ես շատ եմ հավանել իմ ճամփորդություններից սահադաշտ այցելությունը։ Այն շատ ուրախ անցավ, որովհետև մենք ընկերներով էինք, և միասին սահել էինք սովորում։

  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

 

Շոկոլադե ճանապարհը

 

Շոկոլադ, ճանապարհ, եղբայրներ, Բառլետ, Փուչիկ

 

Այդպես մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն, երկու կողմում գեղեցիկ փուչիկներ:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասվալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Երբ նրանք ուտում էին շոկոլադը փուչիկները պայթում էին։ Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

– Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

– Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան։

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Գրքի մասին

«Փոքրիկ իշխանը» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի»

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Զանցել գործիքագոտուն