Archive of ‘Մայրենի 4 դասարան’ category

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, (ավելին …)

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում․մայրենի

Ողջույն․․․ Ես Էլանա Շահվերդյանն եմ։ Սովորում եմ Հարավային դպրոցում։ Ես կպատմեմ, թե ինչ ենք սովորել այս տարի։ Ես շատ եմ սիրում մայրենի առարկան։ Մենք այս տարի տարբեր բաներ ենք սովորել։ Մենք հորինել ենք հեքիաթներ։ Գրողների հեքիաթները կարդացել ենք և վերլուծել։ Օրինակ՝ կարդացել են  «Պաղպաղակե դղյակը»։ Կարդացել ենք բանաստեղծություններ։ Կազմել ենք մեր բառարանները։ Մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբների։ Ամեն ուրբաթ կարդում ենք գիրք։ Սովորել ենք ածական։ Կարդացել ենք գրաբար։ Նաև կատարել ենք ուղղագրական աշխատանքներ։

Մայրենի 4-րդ դասարան

Ճամփորդությունների մասին

Բարև ձեզ։ Ես Էլանա Շահվերդյանն եմ։

Ես շատ եմ սիրում ճամփորդել և բաց չեմ թողնում ոչ մի ճամփորդություն, որովհետև մենք երբ գնում ենք ճամփորդությունների այնտեղ միշտ շատ հետաքրքիր է անցնում։ Մենք երբ գնում ենք ճամփորդելու վայրը ուսումնասիրում ենք, քննարկում և երգում։ Ես շատ եմ հավանել իմ ճամփորդություններից սահադաշտ այցելությունը։ Այն շատ ուրախ անցավ, որովհետև մենք ընկերներով էինք, և միասին սահել էինք սովորում։

Ջ․ Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին. (ավելին …)

«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք: (ավելին …)

Կախարդական թմբուկը

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։ (ավելին …)

Հասած երկինքը

 

Ես կարդացել եմ «Հասած երկինքը»։ Եվ հիմա կներկայացնեմ։

Մարկոն և Միրկոն պետք է  ածականներ ընտրեին գոյականների համար:

Մարկոն և Միրկոն գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Մեկ էլ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Սա երկինքն է, որը արդեն հասել է, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից չընկավ: Տունը փլվեց և ամպ բարձրացավ: Հրշեջները եկան չարչարվեցին և երկվորյակներին փլատակներից հանեցին։ Նրանց կարկատելն դժվար էր, երկվորյակները մասերի էին բաժանվել: Երկնքին դժվարությամբ դրեցին տեղը, որ  ծիծեռնակները և ինքնաթիռները կարողանային թռչել։

«Պաղպաղակե դղյակը»

 Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

1 2 3 15