Archive of ‘Մենք հորինում ենք’ category

Ականջների գանգատը

Գիտե՞ք,  որ մեր  ականջներն  էլ  են  գանգատվում։   Բայց  դա ճիշտ է , սխալվում  եք, եթե չեք  հավատում , չեք  հավատում ՝ մի  հավատացեք։ Մի  անգամ  իմ  բախտը  բերեց և ես ծանոթացա ականջների գանգատի հետ։ Իմ ականջները այնքան էին հոգնել, ընկերներիս աղմուկից, որ դադարեցին նրանց լսել։ Ամեն ինչ լսում էին, բացի իմ ընկերների ձայնից, որովհետև  նրանք  ինձ  նեղացրել  էին։ Մի քանի տարի   ես  չէի լսում նրանց: Երբ  ընկերներս հասկացան, որ միայն իրենց չեմ լսում, նեղացան ինձնից։ Բայց ականջներս գանգատվում էին նրանց ձայնից և ոչ ոք չէր հավատում, որ ես չեմ որոշել չլսել նրանց։ Իմ  ընկերները  հասկանում  են ,  որ  իրենք  սխալ են  արել  և  ընկերանում  են , իսկ իմ ականջները դադարում են գանգատվելուց և թույլ են տալիս լսել ամեն ինչ։

Ի՞նչ կլիներ, եթե շունն ու կատուն հաշտվեին

Այդպես անցավ  մեկ   շաբաթ։   Մի  օր  փողոցում  միամիտ շուն  ու կատուն  հանդիպեցին։ Բայց  այս  անգամ  իրար հետ չվիճեցին։  Ուստա  փիսոն  ներողություն խնդրեց  գդակ  չկարելու  համար,  իսկ շունը  նրան  ներեց։ Նրանք  հաշտվեցին  , կատուն կարեց  շան  համար նոր գդակ,  իսկ  շունը   հասկացավ, որ  մի  քիչ  պետք  է  հաբերատար  լինել։

Դդմի մասին խնդիրներ

 

Լիլին  ունի  30 դդում,Էլանան 20, իսկ  Սիլվին  6  անգամ  Էլանայից շատ։ Ո՞րքան  դդում  ունեն  միասին։

 

Պայման-Լիլին  ունի  30 դդում,Էլանան 20, իսկ  Սիլվին  6  անգամ  Էլանայից շատ։

Պահանջ-Ո՞րքան  դդում  ունեն  միասին։

Լուծում

1)20․6=120

2)30+20+120=170

Պատ․՝  170 դդում

 

Էլինան  ունի  50  դդում, Էման  70,  Նարեն  9  անգամ Էմայից  շատ։  Ո՞րքան  դդում  ունեն աղջիկները  միասին։

 

Պայման-Էլինան  ունի  50  դդում, Էման  70,  Նարեն  9  անգամ Էմայից  շատ։

Պահանջ- Ո՞րքան  դդում  ունեն աղջիկները  միասին։

Լուծում

1)70.9=630

2)50+70+630=750

Պատ․՝750  դդում։

Հորինուկ «Չարաճճի դդումիկը»

 

 

 

Չարաճճի  դդումիկը

Մի    անգամ   ղափամայի    ծեսին  տատիկը  որոշեց    պատրաստել  ղափամա։ Նա  գնաց  անտառ  դդում   գտնելու։ Նա   անտառի ճանապարհին   տեսավ  մի  դդումի։ Դդումը սկսեց  գլորվել  տատիկի  շուրջը։  Տատիկը  դդումիկին ասում  է․

-Ի՛մ  փոքրիկ  դդումիկ,  չե՞ս  գա  գնանք  իմ տուն  քեզնից  մի   համեղ  ղափամա  պատրաստեմ։

Դդումիկը  ասում  է․

-Խնդրում  եմ ,  բարի՛  տատիկ , ինձնից  ղափամա  պետք  չէ    պատրաստել։

Տատիկը ասում  է․

-Դդումիկ  ջա՛ն , դդումի՛կ, խնդրում  եմ  արի։ Ես գնամ բաղադրիչները պատրաստեմ։

Մինչ  տատիկը բերում  է բաղադրիչները  , դդմիկը  թաքնվում է ։ Եվ  տատիկը  կանչում   է․

  -Դդմի՜կ,   դդմի՜կ,    իմ  փոքրի՛կ , որտեղ ես թաքնվել  դու։  Իմ  դդմիկ,  արի,   ես  քեզ  չեմ  պատրաստի,գնանք հարիսա պատրաստենք։

Դդումիկը  դուրս  է  գալիս,    տատիկը  բռնում է  դդումիկին  և  պատրաստում  համեղ  ղափամա։

 

Սեբաստացիները մարսում

 

Սեբաստացիները շատ են սիրում ճամփորդել և շատ են ճամփորդում։Մի օր  այնքան ճամփորդեցին, որ հայտնվեցին Մարսում: Մարս մոլորակում մի դպրոց գտան , ներս մտան։ Բոլորը կարմիր էին,  բոլորը աշխատում էին թռչող համակարգիչնեչով։ Սեբաստացիները այդ տեսնելով  հարցրեցին․

—Ինչո՞ւ եք թռչող համակարգիչներով  աշխատում ։

-Մեզ մոտ ամեն ինչ թռչում է , ահա՝ ձեզ ապացույց:Իսկ դուք կարո՞ղ եք թռչել։

-Այո՛,  մենք նույնիսկ կարող ենք թռչել մեր մոլորակից   ձեր Երկիր:

-Իսկ դուք մի՞շտ եք կարմիր լինելու:Կամ էլ դուք մի՞շտ եք թռչել իմանալու:Ես ուզում եմ ,որ դուք գաք իմ  աշխարհ՝ Սեբաստացիների դպրոց:

-Ձեզ մոտ միշտ են թռչու՞մ համակարգիչները, — նորից հարցրեցին սեբաստացիները ։

-Ո՜չ, մեզ  մոտ միշտ չեն թռչում միայն դաս անելու ժամանակ ։

-Իսկ, երբ թռչում են  ո՞ր մոլորակ  են գնում ։

-Երկիր մոլորակ, որտեղ կյանք կա, բնություն կա և ապրում են աշխարհի բոլոր երեխաները ։

Սեբաստացիները  պատմեցին իրենց Երկրի մասին։ Մարսի Սեբաստացիներից մեկը հարցրեց Մարսի բնակիչներին․

-Իսկ եթե ուզում եք գնալ ուրիշ երկիր,  ո՞նց եք գնում:

-Մեր ուժի միջոցով, — պատասխանեցին Մարսի բնակիչները։

Քանի որ Վեներան շատ տաք է,  իսկ մերկուրին շատ մոտ է Արևին ու սեբաստացիները ցանականում էին  տեսնել՝  ինչպես են մի մոլորակից անցնում մյուս մոլորակ, խնդրեցին ուղեկցել Երկիր։

-Լավ մենք կտանենք ձեզ Երկիր,  եթե պատմեք ձեր մոլորակի մասին: Մեզ մոտ ամեինչ   թռչում է մեր    մոլորակը կարմիր է: Իսկ դուք,  որ դաս եք անում,  դուք էլ եք  թռչում։

—  Ո՜չ ,-ծիծաղելով պատասխանեցին սեբաստացիները։

—Բա՞, ոնց, — զարմացան Մարսի բնակիչները։—Մենք  իջեցնում ենք համակարգիչը,  ամուր  պահում ենք  որպիսի  չթռչի:  Մեզ  համար շատ  դժվար է։

—Ուզում ենք գալ մեզ հետ, գնանք մեր դպրոց։ Մենք ցույց կտանք ինչպե՞ս են սովորում սեբաստացիները։ Նրանց համար դժվարություններ չկան։  Գնացի՜նք:

Մարսի բնակիչները շրջանի մեջ վերցրին սեբաստացիներին, ամուր բռնեցին ձեռքերը և անտասանելի փոթորիկի միջոցով միանգամից հայտնվեցին Երկրում՝ մեր կրթահամալիրում։

—Սա  մեր  դպրոցն է,- ասացին սեբաստացիները։

-Այս  ի՜նչ  գեղեցի է  ձեր  դպրոցը, մերը  այդքան  գեղեցիկ  չէ:

-Ոչի՛նչ,   ձեր դպրոցն էլ  լավը կդառնա,-  ասացին սեբաստացիները։ 

Սեբաստացիները սկսեցին ցույց տալ դպրոցը, պատմել դպրոցի մասին։

-Իսկ դուք լողո՞ւմ եք դպրոցում,-հարցրին սեբաստացինները։

-Ո՛չ,Մարսի վրա ի՞նչ ջուր։

-Լա՛վ , — տխրեցին սեբաստացիները

Սեբաստացիները այցելեցին և ցույց տվեցին Ագարակը, քանդակի դպրոցը, Խաղողի և գինու դպրոցում ցույց տվեցին գինու արարումը։ Մարսի բնակիչները շատ տխրեցին, քանի որ իրենք չունեն այն, ինչ ՝ սեբաստացիները։

Սեբաստացիները որոշեցին օգնել Մարսի բնակիչներին։ Որոշեցին իրենց հետ վերադասռնալ Մարս մոլորակ և սովորեցնել այն, ինչ իրենք գիտեին։

Այս անգամ Մարսում նրանք այցելեցին այլ դպրոց։ Կարմիր մոլորակայաինները սեբաստացիներին տարան Հսկաների դպրոց։ Նրանց  դիմավորեցին հսկա դպրոցականները և ցույց տվեցին իրենց հսկա դպրոցը: Նրանք այնտեղ դասերը սովորում էին երգելով: Սեբաստացիները արդեն հասկացան՝ ինչ կատարվեց և սկսեցին հարցեր տալ.

-Իսկ ի՞նչպես են ձեր ուսուցիչները  ձեզ դաս սովերցնում:

Հսկաներից  մեկը պատասխանեց.

— Երգելով են դասերը սովորեցնում:

Սեբաստացիները տեսան, որ հսկաները դժվարանում են ամեն անգամ երգելով սովորել։ Նրանք հսկա դպրոցականերին հրավիրեցին Երկիր մոլորակ իրենց դպրոցը տեսնելու , թե ինչպես են սովորում և միայն երգում երգուսուցման պարապմունքին:

Այս անգամ հսկաները շարվեցին մի գծով՝ ուս ուսի, բոլորը միասին բղավեցին՝ Թռի՜չք, և հայտնվեցինք Երկիր մոլորակում՝ Հարավային դպրոցում։ Սեբաստացիները ցույց տվեցին իրենց  դպրոցը։ Ամեն ինչ պատմեցին  սովորողների մասին։

Հսկա սովորողները հարցրին․

-Մենք կարո՞ղ ենք ձեր դպրոցում սովորել, ձեզ լինել ընդամնեը մեկ օր, որ կարողանանք ամեն ինչ սովորել ձեզանից։

Սեբաստացիները  ասացին․
-Այո՛, դուք եկեք մեր դպրոցում սովորեք և մեր նման խելացի կլինեք։

— Շնորհակալություն,- ասացին հսկաները ։ Եվ նրանք գնացին  սեբաստացիներ դպրոց սովորելու։

Նրանց  այնքան   դուր   եկավ  դպրոցը, որ  շուտով   ցանկացան իրենց  բոլոր  ընկերներին    հրավիրելու   սեբաստացիների  դպրոցում սովորելու։ Սակայն,քանի որ իրենք եկել էին  հեռավոր Մարսից, իսկ այնտեղ հեռախոս չկար, նրանք չգիտեին ինչպես կանչեն իրենց ընկերներին։ Ահա այստեղ  հմուտ սեբաստացիները նրանց սովորեցրեցին օգտվել էլեկտրոնային հասցեից։ Հսկաները զարմացան և շատ ուրախացան։

Հսկանները այդ մեկ օրում շատ հմտություններ սովորեցին սեբաստացիներից; Սովորեցին շատ մարզվել, քայլել, ճամփորդել, լողալ, հեծանիվ վարել։ Հսկանները խոստացան իրենց մոլորակում մյուս դպրոցներում էլ սովորեցնել իրենց տեսածը և սովորոածը։

Սեբաստացիները շատ ուրախացան, որ կարողացան օգնել Մարսի բնակիչներին։

Կարմիր մարդիկ և հսկանները միշտ կհիշեն սեբաստացաիներին։ Եվ ահա նոյեմբեր ամսին, հանկարծ Տիեզերք նախանշան արձակվեց հետևյալ հաղորդագրությամբ․

-Այո՜, մեր տոն է, սեբաստացիների տոնն է։

Մարսի բնակիչները լսեցին, ստուգեցին օրացույցով։ Ըստ օրացույցի նոյեմբեր ամիսն էր։

Դե, իհարկե, ոնց կարող էին մոռանալ, սեբաստացիների տոնն է։ Իրենք որոշեցին անակնկալ անել սեբաստացիներին, քանի որ սեբաստացիները իրենց օգնել էին։

Հսկաները  որոշեցին սեբաստացիներին նվիրել այն ինչ գոյություն չունի Երկիր մոլորակում։ Պատրաստեցին  թռչող ինքնագնաց: Սեբաստացիները այսուհետ կկարողանան թռչել Մարս և հաճախակի հանդիպել արդեն հարազատ դարձած ընկերներին:

Մարսի կարմիր բնակիչները որոշեցին նվիրել  սեբաստացիներին  գիրք ,որ  Մարսի  մասին էր, իրենց միշտ կհիշեցենր իրենց ընկերության մասին։

Սեբաստացիները  ուրախացան,  որ  կարմիր  մարդիկ    գիրք   նվիրեցին    իրենց։Այդ  գրքի  մեջ  գրված  էր      մարսի    գաղտնիքների    մասին։ Սեբաստացիները  նույնպես նվիրեցին  հետաքրքիր  գիրք։

Սեբաստացիների  նվիրած գիրքը Երկիր մոլորակի  մասին  էր։Նրանք շատ ուրախացան,  որ տեսան այդ գիրքը։Մարսի բնակիչները իրենց ընկերներին տեսնելուց հետո պետք է գնային։ Նրանք ուզում էին դեռ սովորել, բայց չկարողացան, որովհետև նրանք պետք է գնային իրենց ընկերների մոտ։Սեբաստացիները տխրեցին, երբ  նրանք ուզում էին գնալ։Նրանք հրաժեշտ տվեցին նրանց, և նրանք գնացին Մարս մոլորակ։

Կարմիր  մարդիկ վերադարձան Մարս մոլորակ։ Մի քանի օրից նրանք շատ կարոտեցին սեբաստացիներին և որոշեցին տեսազանգով խոսել , իմանալ ինչպե՞ս են նրանք։ Հսկաների նվիրած ինքնագնացով սեբաստացիները գնացին Մարս մոլորակ «Թթուդրիկի ծեսը» ընկերների հետ անելու համար։ Սեբաստացիներն էլ նրանց էին շատ կարոտել։ Նրանք շատ ուրախացան և հետաքրքիր զրույց ունեցան, թթու դնում։

 Իրար հետ  թթուն դրեցին,  զվարճացան,  և  հիշեցին  այն գրքերի  մասին,  որ Մարսի մարդիկ  Մարսի  մասին  գիրք  էին  նվիրել,  սեբաստացիներն  էլ՝  իրենց  երկիր  մոլորակի  մասին։  Իրար հետ  կարդացին,  քննարկեցին երկու  գրքերը և  իրար  հարցեր  տվեցին։

 Թթուն դնելուց հետո սեբաստացները իրենց այլմոլորակային ընկերներին հրավիրեցին Հարիսայի ծեսին համտեսելու և մասնակցելու Շարոցթաթխիկին։

Հսկաներն ու կարմիր մարդիկ զարմացած հարցրին սեբաստացիներին․

-Ի՞նչ է Հարիսայի ծեսը շարոց, ի՞նչը, ի՞նչ ասացիք։

Սեբաստացիները նայեցին իրար ու ծիծաղեցին․

-Եկեք, անպայման եկե՛ք, դա էլ կսովորեցնենք։ Դեռ ինչքան բան ունեք սովորելու սեբաստացիներից։

Այսպիսով պարզ է դառնում, որ կարևոր չէ, թե մենք որտեղ ենք ապրում՝ Մարսում, թե Երկիր մոլորակում,  կարևոր է ունենալ գերազանց գիտելքներ, տիրապետել շատ հմտությունների՝ինչպես սեբաստացիները։ Կարևոր է սովոորածը սովորեցնել ընկերներին, օգնել, ուժեղ լինել։ Ես, մեք հպարտ ենք , որ սեբաստացի ենք։