Archive of ‘Ուսումնական ձմեռ’ category

Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք  երեքշաբթի  օրը  գնալու  ենք  «Ժողովրդական արվեստի թանգարան»։

Այդտեղ  կան փայտիկներ  տարբեր  ձևերի  և զարդանախշերով։

Երևանից  մինչև  ժողովրդական արվեստի թանգարան  24 րոպե է։

 

 

Ուսումնական ճամփորդություն

 

Մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ։ Այնտեղ շատ սպիտակ  և  փայլփլուն ձյուն կար։ Մենք այնտեղ խաղացինք ձնագնդի, ընկերներիցս հոտ  սահնակ քշեցին։ Ես սահեցի սահնակով դա ինձ շատ դուր եկավ։ Մենք նաև  երգեցինք  մեր փափուկ  ձյուն  երգը։ Այնքան ուրախ օր ունեցանք, որ ցուրտը չէինք զգում։ Մենք ուրախ վերադարձանք դպրոց։  Եվ  այտպես  չենք  մոռանում։

Հայկական «գորգեր» և «տարազներ»

 

Հայկական ազգային  հագուստներ  (տարազ) ՝

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների  մի մասը մինչև մեր օրն էլ պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։

 

Հայկական  գորգեր՝

 

Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակնվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:Հայկական գորգերը տարբեր են լինում։ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել։ Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի, նյութով):

Ուսումնական ճամփորդություն դեպի «Ջրվեժի անտառապարկ»

 

 

Մենք պատրաստվում  ենք  գնալ  «Ջրվեժի  անտառապարկ»։  Մեզ  անրաժեշտ  է  գալու  չոր  և  թաց  անձելոցիկ, ֆոտոխվիկ,  սնունդ,  ջուր  և ամպայման  հսգուստ։Մեր դպրոցից մինչև Ջրվեժ 35 րոպե է։

Մենք խաղալու ենք ձմեռային մարզական խաղեր։

Այնտեղ այդ ժամանակ Ջրվեժում լինելու է ցուրտ և ձյուն է գալու  ջերմաստիճանը -10º։