Archive of ‘Ուսումնական նախագծեր’ category

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. )
Ժամանակահատվածը`
Մասնակիցներ — Հարավային դպրոց, 4-5 րդ դասարաններ

Օգտագործվող միջոցները
   Թվային գործիք :  (ավելին …)

Քառյակներ

 

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

 

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

 

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

 

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

 

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

 

 

Քառյակներ

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

 

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

 

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

 

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

 

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Էջմիածնի եկեղեցիները ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և Սուրբ Շողակաթ

Էջմիածին քաղաքի արևելյան մասում  Երևան տանող խճուղու ձախ կողմում իր վեհաշուք տեսքով վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը Սուրբ Հռիփսիմե վանքը:Այն  կառուցվել է 7-րդ դարում։  Սբ. Հռիփսիմե եկեղեցու ներքին հարդարանքը արտասովոր է և բարդ:Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում է եզակի հայկական ոճի կառույց: Եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մեծաքանակ հնարքներով:

Սուրբ  Շողակաթ  եկեղեցի՝

Սուրբ Շողակաթ եկեղեցին միջնադարյան ճարտարապետական հուշարձան է Վաղարշապատ քաղաքում : Եկեղեցին  կառուցվել  է 6-7րդ․  դարերում։ Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է:  Եկեղեցու շինարարությունը կապված է ողբերգական պատմության հետ, որը պատահեց քրիստոնյա կույսերի հետ, ովքեր Հռոմից Հայաստան էին փախել կայսրի հետապնդումից խուսափելու համար: Հայաստանում քրիստոնեությունը ընդունելուց հետո խոշտանգված կույսերի մասունքների դամբարանների վրա կառուցվել են մատուռներ, որոնք հետագայում վերակառուցվել են եկեղեցիների `« Հռիփսիմե »,« Գայանե » և « Շողակաթ »:

Իմ անհատական նախագիծը ․«Իմ Էջմիածին»

 

Մասնակիցներ՝  3.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ։

Ժամկետ՝  Հունվարի 10-ից   մինչև 31-ը

Նպատակ ՝  ուսումնասիրել իմ քաղաքի պատմությունը, կիսվել ընկերներիս հետ, որ իրենք էլ այցելեն։

Խնդիրներ կամ պայմաններ՝

  • Ծանոթանալ  Էջմիածին  քաղաքին,  նրա  տեսարժան վայրերին։
  • Ներկայացնել  քաղաքի  ստեղծման  պատմությունը։
  • Ներկայացնել  տեսանյութով  կամ  պատումով  քաղաքում  գտնվող  եկեղեցիներից  մեկը։

(ավելին …)