Archive of ‘Ռադիոնյութեր’ category

Ես՛ որպես «Ուրախ արևներ» ռադիոյի պատասխանատու

Ինձ  դուր  է  գալիս  ռադիոյի  պատասխանատու լինել ։  Ինչո՞ւ ,  որովհետև  ռադիոն  հետաքրքիր  է  ինձ  ։ Ռադիոն    մեզ  սովորեցնում  է   տարբեր  բաներ։  Ես  երբ  առաջին  անգամ  ռադիո  արեցի    ինձ   համար դժվար  էր,   որովհետև   առաջին անգամ  էի  անում   ես ռադիո։Բայց  իմ  մայրիկը  և  իմ  ընկերները ուսուցչուհուս հետ  ինձ  օգնեցին։ Մեր ռադիոյի  անունը  «Ուրախ արևներ» է։  Երբ  որ   մենք արեցինք ռադիո ես, մայրիկս և իմ  քույրիկը  որոշեցինք, որ պետք է  «Ուրախ արևներ» ռադիոյի անվանունը  ասենք   երգի  ձևով, հետո այն  այնքան դուր եկավ ընկերներիս, ուսուցչուհուս, որ այն դարձավ մեր ռադիոյի նախերգը։ Իմ ռադիոթողարկումներյն են ՝

  • Ամորֆոֆալուս  ծաղկի  մասին
  •   Արաքս  գետի  մասին
  • Շախմատի մասին
  • Ապրիլի 1-ի  մասին
  • Ամենամեծ մարդու մասին։
  • Պարի  մասին

 

Ես  շատ  եմ  սիրում  գտնել  տեղեկություն, որովհետև    մենք  շատ  հետաքրքիր  տեղեկությունները սովորում  ենք։

 

 

 

Ապրիլի 1-ի մասին

Ապրիլի 1-ը մենք գիտենք ինչպես կատակի և ծիծաղի օր, հիմա ես ձեզ կպատմեմ ապրիլի 1-ի մասին:

Օրինակ ՝ Հին Հռոմում ապրիլի 1-ը կոչվում է որպես «Հիմարների տոն»

Հայաստանում Ապրիլի 1-ը տոնում են որպես խաբելու և կատակելու տոն, մարդիկ իրենց հարազատների և ընկերների հետ կատակում են կամ իրենց են կատակում:

Գերմանիայում և Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օր»: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան:

 

Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից և այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որև է մեկի հագուստից, և այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում և ծիծաղում են:

 

Անգլիայում Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթև։

 

Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, և այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, և երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս:

 

 

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս:

 

Այլ միցյալ նահանգներում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»։

Ռադիո ծաղկի մասին

Ամորֆոֆալուս ծաղկի մասին

 

Էլանա

 

Ամորֆոֆալուսը համարվում է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը: Այն անվանում են նաև վուդու շուշան կամ դիածաղիկ: Ծաղկի հոտն իրոք նման է դիակի, նեխած մսի կամ ձկան հոտի: Այս արևադարձային բույսն աճում է Ինդոնեզիայում, Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Աֆրիկայում: Ամորֆոֆալուսների ցեղի մեջ մտնում է ծաղկի ավելի քան 90 տարատեսակ: Ամորֆոֆալուսը հիմնականում քնած վիճակում է գտնվում և ծաղկում է տարեկան միայն մեկ անգամ (կամ ավելի հազվադեպ)` 3-15 օրով: Ամորֆոֆալուսը սկսում է ծաղկել 4-5 տարեկան հասակից: Ծաղկի հասակը կարող է հասնել մինչև 2,5 մետրի, իսկ լայնքը` 1,5 մետրի:

Էմիլի

Բնության մեջ ամորֆոֆալուսն արդեն չափազանց հազվադեպ է հանդիպում: Ծաղկի գարշահոտության պատճառով մարդիկ այն ուղղակի վերացնում են: Այն հիմնականում կարելի է հանդիպել բուսաբանական այգիներում և էկզոտիկ բույսերի սիրահարների մոտ:Չնայած անտանելի հոտին` ամորֆոֆալուսն իրոք շատ գեղեցիկ ծաղիկ է և չափազանց հետաքրքրում է զբոսաշրջիկներին և բուսասերներին: Ծաղկի տեսակներից մեկը` ամորֆոֆալուս տիտանիումը, համարվում է աշխարհի ամենամեծ ծաղիկը:

 

 

Շախմատի մասին

Շախմատ կամ Ճատրակ, երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և (ավելին …)

Արաքս գետի մասին

 

 

 

Արաքսը  Հայկական  լեռնաշխարհի  ամենամեծ  գետերից  է։  Ունի  1072  կմ   երկարություն,  որից  200  կմ  հոսում  է

Հայաստանի   Հանրապետության  և  Թուրքիայի  սահմանով։    Արաքսը  միշտ  կարևոր     նշանակություն  է  ունեցել  հայ ժողովրդի    համար   և    հաճախ    կոչվում   է  Մայր   Արաքս։   Արաքսը  սկիզբ  է  առնում  Բյուրակնի    լեռներից։   Տարվա գրեթե  բոլոր    ամիսներին  այն   պղտոր  է  լինում։   Հայտնի  է    նաև  Գեհոն  և  Երասխ  անուններով։

Արաքսի  վրա  շատ  կամուրջներ    են  եղել, բայց  նրա  անվանել  են  << Կամուրջներ չհանդուրժող   գետ  >> ։

Գետի  խորությունը  տեղ-տեղ  հասնում    է     մինչև  4-5  մետրի։   Արաքսը  հայտնի  է     իր համեղ   ձկներով։   Արաքսի  վտակներից  են   Ախուրյանը,  Սևջուրը,  Հրազդանը,  Ազատը,    Որոտանը։