Archive of ‘Ռադիո’ category

Ես՛ որպես «Ուրախ արևներ» ռադիոյի պատասխանատու

Ինձ  դուր  է  գալիս  ռադիոյի  պատասխանատու լինել ։  Ինչո՞ւ ,  որովհետև  ռադիոն  հետաքրքիր  է  ինձ  ։ Ռադիոն    մեզ  սովորեցնում  է   տարբեր  բաներ։  Ես  երբ  առաջին  անգամ  ռադիո  արեցի    ինձ   համար դժվար  էր,   որովհետև   առաջին անգամ  էի  անում   ես ռադիո։Բայց  իմ  մայրիկը  և  իմ  ընկերները ուսուցչուհուս հետ  ինձ  օգնեցին։ Մեր ռադիոյի  անունը  «Ուրախ արևներ» է։  Երբ  որ   մենք արեցինք ռադիո ես, մայրիկս և իմ  քույրիկը  որոշեցինք, որ պետք է  «Ուրախ արևներ» ռադիոյի անվանունը  ասենք   երգի  ձևով, հետո այն  այնքան դուր եկավ ընկերներիս, ուսուցչուհուս, որ այն դարձավ մեր ռադիոյի նախերգը։ Իմ ռադիոթողարկումներյն են ՝

  • Ամորֆոֆալուս  ծաղկի  մասին
  •   Արաքս  գետի  մասին
  • Շախմատի մասին
  • Ապրիլի 1-ի  մասին
  • Ամենամեծ մարդու մասին։
  • Պարի  մասին

 

Ես  շատ  եմ  սիրում  գտնել  տեղեկություն, որովհետև    մենք  շատ  հետաքրքիր  տեղեկությունները սովորում  ենք։

 

 

 

Հայոց ազգային պար

Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերըմանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Հայկական ազգային պարը առաջացել է դեռևս շատ վաղուց Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն ցույց է տալիս  ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը:  Նա վկայում էր, որ մեզանից  առաջ 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և

(ավելին …)

Ռադիո ծաղկի մասին

Ամորֆոֆալուս ծաղկի մասին

 

Էլանա

 

Ամորֆոֆալուսը համարվում է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը: Այն անվանում են նաև վուդու շուշան կամ դիածաղիկ: Ծաղկի հոտն իրոք նման է դիակի, նեխած մսի կամ ձկան հոտի: Այս արևադարձային բույսն աճում է Ինդոնեզիայում, Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Աֆրիկայում: Ամորֆոֆալուսների ցեղի մեջ մտնում է ծաղկի ավելի քան 90 տարատեսակ: Ամորֆոֆալուսը հիմնականում քնած վիճակում է գտնվում և ծաղկում է տարեկան միայն մեկ անգամ (կամ ավելի հազվադեպ)` 3-15 օրով: Ամորֆոֆալուսը սկսում է ծաղկել 4-5 տարեկան հասակից: Ծաղկի հասակը կարող է հասնել մինչև 2,5 մետրի, իսկ լայնքը` 1,5 մետրի:

Էմիլի

Բնության մեջ ամորֆոֆալուսն արդեն չափազանց հազվադեպ է հանդիպում: Ծաղկի գարշահոտության պատճառով մարդիկ այն ուղղակի վերացնում են: Այն հիմնականում կարելի է հանդիպել բուսաբանական այգիներում և էկզոտիկ բույսերի սիրահարների մոտ:Չնայած անտանելի հոտին` ամորֆոֆալուսն իրոք շատ գեղեցիկ ծաղիկ է և չափազանց հետաքրքրում է զբոսաշրջիկներին և բուսասերներին: Ծաղկի տեսակներից մեկը` ամորֆոֆալուս տիտանիումը, համարվում է աշխարհի ամենամեծ ծաղիկը: