Archive of ‘Տեխնոլոգիա’ category

Տեխնոլոգիայի հաշվետվություն

Ողջո՛ւյն, ես  Էլանան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Ես սիրում եմ տեխնոլոգիան։ Մենք սովորաբար նկարում ենք։ Նկարում ենք տարբեր թեմաներով։ Օրինակ ՝ ինչպիսի եղանակ էր  դրսում,  մեր սիրելի մուլտհերոսին։ Նկարում ենք ազատ թեմայով։

Իմ ցանկությունը «Ձմեռ պապիկին»

 

 

 

Ողջյո՛ւն, իմ սիրելի Ձմեռ  պապիկ,  ես Էլանան  եմ,   8  տարեկան եմ ։ Ուզում եմ,

որ Ամանորը լինի  գեղեցիկ  և  փայլփլուն։ Ուզում  եմ,   որ  զինվորներները

ուրախ վերադառնան  և  տեսնեն  լիքը սպիտակ  և  փափուկ  ձյուն։

Ձմե՛ռ  պապիկ,  ես ուզում  եմ, որ դու երկրում բերես  խաղաղություն։

Ձմե՛ռ պապիկ,   ես  ուզում   եմ  խոսող  քարտեզ ,որը  գիտի  բոլոր երկրները,

քաղաքները  և  մայրաքաղաքները։  Նաև   ուզում եմ  փափուկ խաղալիք՝

նապաստակ, փոքրիկ  նոթատետր, փոքրիկ  պայուսակ, նաև  բարձիկ,

որը  լույս  է  տալիս։

 

Գունավոր տերևները

Մի   անգամ  մի  տերև  արթնացավ   և   արթնացրեց   բոլոր   տերևներին։

-Տեսե՛ք,  մենք   պատված  ենք     գույներով ,  արթնացե՛ք։

Տերևներ   արթնանում  են  և   տեսնում,  որ  նրանք  ունեն  նոր   գույներ ՝  կարմիր,  դեղին   և   նարնջագույն ։

Նրանք  շատ  են  հավանում  իրենց  նոր  գույները։  Այդ   գեղեցիկ    և  կախարդական  աշունն  էր  նրանց   գունավորել։

Աշունն   իր  գույները  փռել  էր  ամենուրեք։