Սավանաների զոնա

Սավանաների զոնան տարածվում է հիմնականում մերձհասարակածային գոտում, մասամբ նաև մերձարևադարձային, հասարակածային  և արևադարձային գոտիներում։ Այս զոնային բնորոշ է արևադարձային և մերձարևադարձային բուսականության տիպը, խոտային ծածկույթով, առանձին ծառերի և մացառուտային թփուտների զուգակցությամբ։ Սավաննայում բույսերը հարմարվել են երկարատև չորայնության, տերևները կոշտ, խիստ խավավորված կամ թերաճ են, ծառերի կեղևը՝ հաստ։ Տիրապետում են խոտաբույսերը երբեմն մինչև 3–5 մ բարձրությամբ։ Ծառերը գերազանցապես կարճ են, կորաբուն, հաճախ՝ հովանոցաձև սաղարթամասով։ Մի քանիսի, բները պարունակում են ջրի մեծ պաշար։ Սավաննաները գլխավորապես տարածված է Աֆրիկայում, ինչպես նաև  Ասիայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում։ Continue reading »

Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական                             ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։ 1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորկանների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

Գևորգ Էմին

Հայ գրող Գևորգ Էմինը ծնվել է Աշտարակ գյուղում`   ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940թ. ավարտել է Երևանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։  1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1949-1950թթ.-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-1956թթ.-ին`   ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» գրքում։  Նա գրել է տարբեր ստեղծագործություններ։Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն և այլ լեզուներով։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1953 թվականից։Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հուլիսի 11-ին Երևանում։

Մեծ Սֆինքս

 

Մեծ սֆինքսը կամ Գիզայի մեծ սֆինքսը  Երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակն է, որը գտնվում է Գիզայում, Նեղոս գետի արևմտյան ափին։ Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռից՝ կոթողային սֆինքսի ձևով և իրենից ներկայացնում է ավազների վրա պառկած առյուծ՝ մարդու գլխով։ Ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի ( մ.թ.ա. 2575-2465 թթ.) դեմքին և գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու։ Արձանի երկարությունը 72 մ է, բարձրությունը՝ 20 մ, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մ։ Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի։Մեծ Սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևի կողմը։ Հին Արևելքի գրեթե բոլոր քաղաքակրթություններում առյուծն համարվել է արևի աստվածություն։ Հին ժամանակներից սկսած փարավոնին ընդունված էր պատկերել առյուծի տեսքով, ով ընդունակ էր կործանել բոլոր թշնամիներին։ Այդ ամենի լույսի ներքո Սֆինքսին կարելի է համարել իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստն հսկող պահապան։

Մասիս

Մեծ Մասիսը  Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է, ունի 5165 մ բարձրություն։ Գագաթը մշտապես պատված է ձյան հաստ շերտով։ Ըստ Աստվածաշնչի՝ Մեծ ջրհեղեղից հետո այստեղ է կանգ առել Նոյի տապանը։ Լեռն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Մասիս անունը համարյա 5 հազար տարեկան է։ Քերթողահայր Մովսես Խորենացին հավաստում է, որ լեռն իր անունն ստացել է հայոց Ամասիա նահապետի անունից։ Քերթողահայրը գրում է․ «Իսկ լեռը Ամասիան իր անունով կոչեց Մասիս»։ Օտարները Մասիսն անվանում են Արարատ։ Մասիսը միշտ էլ եղել է Հայաստանի սիրտը, նրա սրբազան լեռը, Հայաստան աշխարհի հավերժության խորհրդանիշը։

Հովհաննես Շիրազի մտքերից

  • Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ։
  • Մեր լեզուն մեր ազգի բոլոր գրողների բառապաշարի միասնությունն է։ Ամեն մի մեծ գրող մի հորդառատ գետի է նման, և բոլորը միասին, տարբեր լեռնաբարձունքներից գալով, ստեղծում են ծով-մայրենին։
  • Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։
  • Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։
  • Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։
  • Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։

Ասորեստան

Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան թագավորությունը և կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում և Լևանտում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով Նեո-ասորական պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական և Սասանյան կայսրություններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեղեցու բնօրրանը։Ասորեստանի անվանումը գալիս է մայրաքաղաք Աշուրից, որը մ.թ.ա. 2600 թվականին եղել է Միջագետքի բազմաթիվ աքքադերեն խոսող քաղաք-պետություններից մեկը։ Մ.թ.ա. 24-րդ դարի վերջին Սարգոնը միավորեց Միջագետքի բոլոր աքքադերեն և շումերերեն խոսող ժողովուրդներին Աքքադական կայսրության ներքով, որը գոյատևեց մ.թ.ա., 2334 թվականից մինչև մ.թ.ա. 2154 թվականը։ Ասորական կայսրության անկումից հետո Ասորեստան աշխարհաքաղաքական տարածաշրջանը դարձավ այլ կայսրությունների մաս։

Այծ

Այծը առաջին ընտանի կենդանիներից   է։ Մերձավոր Արևելքում ընտելացվել է 9000 տարի առաջ։Էգ և արու այծերի մեծամասնությունը ունի մորուք, իսկ մարմինը ծածկված է մազերով։ Դրա երկարությունը և որակը կախված է ցեղատեսակից։ Օրինակ անգորական այծի մորթին երկար է և փափուկ, իսկ Քաշմիրը հայտնի է իր հաստ փափկափետուր մորթով։ Մորթու գույնը տատանվում է սպիտակից մուգ շագանակագույն, սև։ Ունի եղջյուրներ։

Новый год у нас

Мы готовимся к Новому году всей семьей. Мы помогаем маме и бабушке готовить разные блюда, украшать елку. В канун Нового года мы все надеваем красивую одежду. И мы накрываем на стол. Когда наступает Новый год, мы все поздравляем друг друга, затем выходим на улицу и запускаем фейерверки и идем в церковь․

Новый год

Новый год отмечается в ночь между последним днем ​​текущего года и первым днем ​​следующего года по календарю, принятому у разных народов. Обычай праздновать Новый год существовал еще в III тысячелетии до нашей эры в Месопотамии. Новый год знаменует начало года. Год — это срок, отпущенный природой. Это период, в течение которого Земля совершает один полный оборот вокруг Солнца. Длина орбиты Земли составляет 934 миллиона километров, и она движется с огромной скоростью. 1 января было установлено в качестве начала года римским императором Юлием Цезарем в 46 году до нашей эры.