Մոնղոլներ

Մոնղոլներ լայն առումով՝ մոնղոլական լեզուներով խոսող բոլոր արևելաասիական ժողովուրդների պատմական անվանումն է։ Մարդաբանական առումով մոնղոլները գլխավորապես մոնղոլոիդ ռասայի կենտրոնական-ասիական տիպի ներկայացուցիչներն են։ Մոնղոլական էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է Մոնղոլիայի և Հյուսիս-Արևելյան Չինաստանի տարածքում՝ հնագույն տեղաբնիկների հիման վրա։13-րդ դարում մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանության տակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։Մոնղոլական կայսրությունը պատմության մեջ ամենամեծ հաջորդական ցամաքային կայսրությունն էր: Իր հզորության գագաթնակետին այն զբաղեցնում էր մոտ 24 միլիոն կմ² տարածք՝ ձգվելով Կորեայից մինչև Լեհաստան և Վիետնամից մինչև Սիրիա։ Մոնղոլների ավանդական կենցաղի հիմքը նրանց շարժական կացարանն է՝ գերը կամ յուրտը, որը հարմարեցված է քոչվորական կյանքին և մինչ օրս լայնորեն կիրառվում է Մոնղոլիայում։ Նրանց սննդակարգում առանցքային դեր ունի խմորված ձիու կաթը՝ կումիսը, որը համարվում է ազգային ըմպելիք։

Արմեն Ալչյան

Արմեն Ալչյանը ծնվել է 1914 թվականին Ֆրեզնոյում հայ գաղթականների ընտանիքում և նրա մայրը Ֆրեզնոյում ծնված առաջին հայ երեխան էր Ալչյանը կրթություն է ստացել Սթենֆորդի համալսարանում որտեղ 1944 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է որպես վիճակագրական վերլուծաբան իսկ 1946 թվականից իր ողջ կարիերան նվիրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին ու համագործակցել Ռենդ կորպորացիա ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ։
Նա համարվում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսական ավանդույթների հիմնադիրը և 20-րդ դարի կեսերի լավագույն տեսաբաններից մեկը հատկապես միկրոէկոնոմիկայի ու գնային տեսության բնագավառում նրա աշխատությունները սեփականության իրավունքի տրանսակցիոն ծախսերի և անորոշության վերաբերյալ հեղաշրջում են կատարել տնտեսագիտական մտքի մեջ 1950 թվականին հրապարակված նրա հոդվածը էվոլյուցիայի և տնտեսագիտության մասին նրան բերել է համաշխարհային ճանաչում
Չնայած Ալչյանը չի ստացել Նոբելյան մրցանակ նրա ուսանող Ուիլյամ Շարպն արժանացել է այդ մրցանակին 1990 թվականին իսկ 2000 թվականին Ալչյանը ստացել է Ադամ Սմիթի մրցանակ ինչի պատճառով գործընկերները նրան անվանում էին հայկական Ադամ Սմիթ Նրա անունով է կոչվել համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնը իսկ նրա հեղինակած դասագրքերով կրթվել են ուսանողների մի քանի սերունդներ։

🍃Նշենի🍃

Նշենին վարդազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր բույս է, որն աճում է որպես չորադիմացկուն ծառ կամ թուփ: Այն աչքի է ընկնում վաղ գարնանային ծաղկմամբ և կարող է ապրել մինչև 150 տարի: Հայաստանում տարածված է բնաշխարհիկ Նաիրյան տեսակը, որն ունի գեղեցիկ կարմրավուն ծաղիկներ: Նուշի պտուղը հարուստ է ճարպերով, սպիտակուցներով և վիտամիններով, ինչի շնորհիվ այն լայնորեն կիրառվում է սննդի մեջ, հրուշակեղենի արտադրությունում և բժշկության մեջ՝ խոլեստերինի մակարդակը կարգավորելու և տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով: Բացի քաղցր տեսակից, գոյություն ունի նաև դառը նուշ, որը պարունակում է ամիգդալին և մեծ քանակությամբ օգտագործելիս կարող է թունավոր լինել: Բույսն ունի նաև կարևոր բնապահպանական նշանակություն՝ պաշտպանում է հողը էրոզիայից:

Ձիաձետ

Ձիաձետը ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ է։Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։Բազմանում են սպորներով։Տարածված է ամենուրեք ։Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկան  ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։

Գետնամուշկ

Գետնամուշկը գետնամուշկազգիների ընտանիքին պատկանող գետնամուշկ բույս է։ Բազմամյա, մշտադալար խոտաբույս է, ունի 5–10 սմ բարձրություն։ Ցողունները ուղիղ են, մի փոքր բարձրացող։ Տերևները գծային–նշտարաձև են, հերթադիր, պարուրաձև, խիտ դասավորությամբ։ Սպորանգիումները մեկական են և գտնվում են տերևների անոթներում։Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում ։ Հայաստանից բացի հանդիպում է նաև Արևելյան Ասիայում, Ճապոնիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և այլն։Ռուսաստանում տարածված է Նոր Երկրից մինչև Կովկաս ներառյալ։ Աճում է միջինից մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–2300 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ ժայռերի վրա։Հայտնաբերվել է 1982 թվականին Մրղուզի լեռնաշղթայում։ Հայաստանի ֆլորայի համար ոչ միայն նոր տեսակ է, այլև նոր ցեղի, նոր ընտանիքի և ընդհանրապես նոր կարգի պատկանող տեսակ։

Վահագն Դավթյան

Հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ. օգոստոսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Այնտեղից էլ արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիրը:Պոետի Երմոնիա տատը չհասցրեց հասնել Հայաստան, Կրասնոդարում էլ մահացավ: Մոր և քրոջ հետ հաստատվեցին Երևանում, հայրը ավելի ուշ միացավ, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին: Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է:

Նռնենի

Նռնենին հինգից տաս մետր բարձրությամբ փոքրիկ ծառ է։ Ծաղկում

է մայիս-օգոստոս ամիսներին, իսկ պտուղները հասունանում
են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նռնենին ջերմասեր
և լուսասեր է, առանց վնասվելու դիմանում է 26-22 աստիճան
սառնամանիքներին։
Նուռը նռնենու պտուղն է։ Այն սննդարար է։ Նռան պտղից ստանում
ենք հյութ և գինի։
Հայաստանում նռնենին աճում է հիմնակնում Լոռու, Տավուշի և
Սյունիքի մարզերում։

🏛️Արտեմիսի տաճար🏛️

Արտեմիսի տաճարը- հունական աստվածուհի  Արտեմիսին  նվիրված տաճար է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին։ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է։Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Ինչպես հաղորդում է հույն պատմիչ Ստրաբոնը, տաճարը նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնը, ով հասցրել է կառուցել պատը և սյունաշարը։ Նրա մահից հետո նրա գործը շարունակել են այնպիսի հայտնի ճարտապետներ, ինչպիսիք էին Մետագենեսը, Վիտրուվիոսը։ Արտեմիսի տաճարի երկարությունը 115 մետր էր, լայնությունը՝ 55 մետր։ Տանիքը հենվում էր 127 սյուների վրա, որոնք դասավորված էին 8 շարքով, իսկ սյուների բարձրությունը 18 մետր էր։ Ենթադրվում է, որ այն եղել է հունական առաջին տաճարը։ Պատմիչները վկայում են, որ տաճարը շքեղ զարդարված է եղել, սակայն բուն զարդարանքի նկարագրությունը չի պահպանվել։ Հայտնի է,որ քանդակները ստեղծել են հույն հռչակավոր քանդակագործներ՝ Հունաստանի տարբեր վայրերից, իսկ Արտեմիս աստվածուհու արձանը կերտվել է ոսկուց և փղոսկրից։ Արտեմիսի տաճարը դարձել է Եփեսոս քաղաքի ամենանշանավոր վայրը։Համաձայն պահպանված ավանդության, երբ ծնվել է նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացին՝ Մ.թ.ա. 356 հուլիսի 26-ին թվականին Արտեմիսի տաճարն այրվել է։

Սավանաների զոնա

Սավանաների զոնան տարածվում է հիմնականում մերձհասարակածային գոտում, մասամբ նաև մերձարևադարձային, հասարակածային  և արևադարձային գոտիներում։ Այս զոնային բնորոշ է արևադարձային և մերձարևադարձային բուսականության տիպը, խոտային ծածկույթով, առանձին ծառերի և մացառուտային թփուտների զուգակցությամբ։ Սավաննայում բույսերը հարմարվել են երկարատև չորայնության, տերևները կոշտ, խիստ խավավորված կամ թերաճ են, ծառերի կեղևը՝ հաստ։ Տիրապետում են խոտաբույսերը երբեմն մինչև 3–5 մ բարձրությամբ։ Ծառերը գերազանցապես կարճ են, կորաբուն, հաճախ՝ հովանոցաձև սաղարթամասով։ Մի քանիսի, բները պարունակում են ջրի մեծ պաշար։ Սավաննաները գլխավորապես տարածված է Աֆրիկայում, ինչպես նաև  Ասիայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում։ Continue reading »

Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական                             ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։ 1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորկանների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։