Archive of ‘Երգեր’ category

Հանիկ նանարիկ նանար

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Մեր գեղը ձորի պռնկին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Իմ յարն էլ քարփի գլխին,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հովեր իջել սարերին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Նստենք դուրսը զովանանք,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Ձեն կուտամ ձեն չի առնի
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Էս ինչ անսիրտ յար ճարի,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Երգով արի թուխ տղա,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հորդորական

Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,

ընկալ զաղաչանս մեր քոց պաշտոնէից:

Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան,
լուսով քով լցո զմեզ յայսմ առաւօտուս:

 

Երաժշտությունը իմ կյանքում

 

 

Ես շատ եմ սիրում երաժշտություն և  իմ ամենասիրելի երաժիշտը Կոմիտասն է։ Ես սիրում եմ երգել նրա երգերը։ Երաժշտությունը մի  ուրիշ աշխարհ է, իսկ Կոմիտասի երաժշտությունը՝ տարբերվող և յուրահատուկ։ Ես հատկապես շատ եմ սիրում   նրա երգերից  «Կաքավիկը»։ Ես , երբ մի նոր լավ  երաժշտություն եմ  լսում ,կարծես թե հեքիաթում լինեմ։ Երաժշտություն ով  չի սիրում  նա կիսատ մարդ է այս աշխարհում։

Ճամփորդություն

Մենք  այսօր  գնացինք  Արագած   գյուղ Մեխակ  Մեխակյանի  անվան   միջնակար  դպրոց։  Մենք  3-րդ  դասարանցիների  հետ  ծանոթացանք   Հարցազրույց  վերցրեցինք  Նարեից  և  Մարիայից։  Երգեցինք  նրանց  հետ  պարեցինք։  Խախացինք  զատկական  խաղեր,  ձու  գլորոցի։Մենք  ունեցանք  շատ  լավ  օր։

Նրանք  ցույց  տվեցին  իրենց  ճաշարանը  նրանք   շատ  բարի  էին։

Ավետիս երգ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Ավետիս

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

1 2