Archive of ‘Ֆլեշմոբ’ category

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
Լուծում
1․ 8×5=40
2. 40:2=20
Պատ․՝20սովորող
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
Լուծում
1) 11+5=16
2) 16-6=10
Պատ․՝ 10 երեխա
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
Պատ․՝ 9 սենդվիչ
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
Պատ․՝ 4օր
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
Լուծում
1) 5+4=9
2)9+5+5=19
Պատ․՝19
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
Լուծում
1) 1 x 2 x 3 x = 6
2) 1 + 2 + 3 + = 6
Պատ․՝ 1, 2, 3 թվերը ։
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
Լուծում
1) 63։9=7
2) 7+2=9
3) 9×9=81
Պատ․՝81
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
Պատ․՝3 երկտեղանոց մահճակալ մետք է ավելացնենք
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Պատ․՝Աննայի քայլերը մեծ են
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
Պատ․՝6 հատ կերավ Լիաննան

Ձմեռ պապիկի ճամփորդությունը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։
Այդ մոլորակի անունը Երկիր մոլորակ էր։ Եվ քանի, որ Ձմեռ պապիկը չգիտեր թե
որ մոլորակն է, չէր ճանաչում այդ մոլորակի բնակիչներին։ Տեսավ փոքրիկ մարդուկների, մարդուկներին անվանեց Էլֆեր։ Հարցրեց փոքրիկ Էլֆերին․
— Էլֆե՛ր, դուք ինձ կպատմեք սա որ երկիրն է։ Ես չգիտեմ որտեղ եմ ։
Էլֆերը պատմեցին Ձմեռ պապիկին , և Ձմեռ պապիկը հասկացավ, որ դա Երկիր մոլորակն է։ Դրանից հետո նա սովորեց այդ երկրի ճանապարհը և այդ երկրի երեխաներին միշտ նվերներ էր բերում։

1 2